Սինգապուրի Shangri-La հյուրանոցի համարները սպասարկում են ռոբոտները

Սինգապուրի հյուրանոցային ոլորտի ներկայացուցիչները համարների սպասարկումը բարձրացնում են նոր, ֆուտուրիստական մակարդակի։ Այսպիսով, Hotel Jen հյուրանոցը, որը  Shangri-La ապրանքանիշի մասն է կազմում, առաջարկում է իր հյուրերին օգտվել ռոբոտների ծառայությունից։

Ռոբոտ սպասավոր հյուրանոցում

Hotel Jen Orchardgateway և  Hotel Jen Tanglin հյուրանոցների նախասրահում հյուրերին դիմավորում են  Jeno և  Jena անուններով ռոբոտները։ Էլեկտրոնային սարքերը, որոնք չեն գերազանցում  1 մետր բարձրությունը, ստեղծված են համարները սպասարկելու համար և կարող են տեղափոխել մինչև 4,5  կգ։

Ռոբոտ սպասավոր հյուրանոցում

Այդպիսով, բոլոր հյուրերը կարող են ռոբոտներից ուզել հավելյալ լոգանքի պարագաներ, սնունդ և խմիչք։ WiFi միացման շնորհիվ՝ նրանք ծանուցում են հյուրերին ժամանման մասին և սպասում նրանց համարի դռան դիմաց։ Սպասման միջին ժամանակը 15 րոպե է։

Ռոբոտ սպասավոր հյուրանոցում

You might also like