Ի՞նչ է կարելի տանել հյուրանոցից, ինչը՝ ոչ

Բրիտանական  Daily Mail պարբերականը հարցում է անցկացրել հյուրանոցների աշխատակիցների շրջանում  և կազմել իրերի ցանկ, որոնք թույլատրվում են կամ արգելված են տանել հյուրանոցից։ 

Իրերի ցանկում, որոնք պաշտոնապես թույլատրվում է դուրս տանել հյուրանոցից, հայտնվել են տարատեսակ տարաները՝ շամպուն, մարմնի գել, կրեմ, և այլ հարդարանքի պարագաները, ինչպես նաև՝ մեկանգամյա օգտագործման հողաթափերը։ «Դա շատ նորմալ է։ Մենք երկրորդ անգամ չենք օգտագործում այդ իրերը, այնպես որ, հյուրերը հանգիստ կարող են դրանք իրենց հետ տանել»,- նշել է  The Savoy հյուրանոցային ցանցի կառավարիչը։

Հյուրանոցային պարագա

Որոշ հյուրանոցներում հյուրերը կարող են իրենց հետ տանել նաև անձրևանոցները։ Օրինակ,  Brown’s Hotel հյուրանոցի կոնսերժ Դևիդ Յանգը նշում է, որ իրենց հյուրանոցի հյուրը չի տուգանվի անձրևանոցը տանելու համար։ «Ավելին, դա հրաշալի մարկետինգային քայլ է», – կիսվել է նա։ Բայց ոչ բոլոր հյուրանոցատերերն են նրա հետ համակարծիք։  

Յանգի խոսքերով՝ հյուրերը միշտ կարող են հյուրանոցային համարից տանել բրենդային նոթատետրեն ու գրիչները, քանի որ դա ևս օգնում է հյուրանոցի առաջխաղացմանը։

Հյուրանոցային անձրևանոց

Հյուրանոցից դուրս տանելու համար արգելված իրերի ցանկում են հայտնվել բարձերը։ Լոնդոնյան հյուրանոցներից մեկում նման դեպք գրանցվելու դեպքում հյուրանոցի ղեկավարությունը հյուրին նամակ է ուղարկում․ «Մենք ուրախ ենք, որ դուք հավանել եք մեր բարձերը։ Հաշիվը դուք կգտնեք նամակին կից հավելվածում»։

Նաև պարզվել է, որ հյուրանոցային  համարից չի կարելի գողանալ հեռակառավարման վահանակի մարտկոցները, Աստվածաշունչ, զուգարանի թուղթն ու խալաթները։

You might also like