Գիտնականները վստահեցնում են, որ լողափնյա հանգիստը դրական է ազդում առողջության վրա

Ճապոնիայի Կոբե համալսարանի ներկայացուցիչները մի շարք ուսումնասիրություններ են անցկացրել, որոնցով ապացուցել են լողափ այցելելու օգտակարությունը։ Ընդ որում, այդ եզրահանգումը վերաբերում է միայն ծովային կամ օվկիանոսային ափամերձ հանգստին։

Գիտնականների տվյալներով՝ ծովային ջրում կան մագնեզիում, կալիում և յոդ։ Այս հանքանյութերը օգնում են մեր օրգանիզմին պայքարել վարակների դեմ։ Իսկ կազդուրիչ ծովային օդը իսկական բնական ինգալացիա է հանդիսանում, որը թույլ է տալիս հանգիստ քնել։

Լողափնյա հանգիստ

Ալիքներին հետևելու գործընթացն ու նրանց աղմուկը ազդում են պարասիմպաթիկ նյարդային համակարգի վրա և մեդիտացիայի էֆեկտ ստեղծում։

Եվ, անկասկած, լողափնյա հանգստի առավելություններից մեկն էլ D վիտամինի ընդունումն է, որի պակասը հանգեցնում է քնկոտության, հոգնածության և ազդում տրամադրության վրա։ Այդ պատճառով լողափնյա քաղաքներում բնակվող և տարվա մեջ շատ արևային օրեր տեսնող մարդիկ համարվում են ամենաբարյացկամն աշխարհում։

You might also like