Հայտնի են աշխարհի ամենաանպարկեշտ լողափերը

Ցանկում ընդգրկված են հանգստի գոտիներ Ամերիկայում, Ավստրալիայում և Եվրոպայում։  

Ամերիկյան հայտնի CNN պորտալը կազմել է լավագույն լողափերի ցանկը, որտեղ ընդունված է հանգստանալ առանց հագուստի։

Թոփ-15-ը գլխավորել է Կալիֆորնիայի Լա Հոյյա շրջանի Բլեքս Բիչը։ Ժամանակին այն եղել է Միացյալ Նահանգների միակ օրինական նուդիստական լողափը։ Արդեն հիսուն տարուց ավել այստեղ գալիս են մերկ հանգստի սիրահարները։ Երկրորդ տեղում Սիդնեյի նավահանգստի հարավային մասում գտնվող Լեդի Բեյ Բիչն է։ Առաջատարների եռյակը եզրափակում է գերմանական Բունե 16 լողափը, որը գտնվում է Հյուսիային ծովի Զիլ կղզում։ Այստեղ հանգստացող նուդիստների գործը բարդ է․ ջրի ջերմաստիճանը  ամռանը ափի մոտ լինում է +17° C։

Նուդիստների համար լավագույն լողափերի ցանկում հայտնվել են նաև Կարիբյան ծովի Սան Բարտելեմիի Սալին Բիչը, Իբիցայի Կավալլետը, Հավայան կղզու Մակենա պարկի փոքրիկ լողափը, ֆրանսիական Կապ դ’Ագդ Բիչը, ՀԱՀ-ի միակ պաշտոնական նուդիստական Մպենջատի լողափը։

You might also like