Samsonite-ը ետկանչ է անում քառորդ միլիոն վտանգավոր ճամպրուկ

Samsonite ընկերությունը  ետկանչ է արել  Tokyo Chic շարքի  իր վաճառած ճամպրուկների քառորդ միլիոնը:  Ինչպես պարզվել է` նյութը, որից պատրաստվել են ճամպրուկները, պարունակում է քիմիա, որը վտանգավոր է մարդու առողջության համար: Ճամպրուկների այս շարքը, որն արդեն երեք տարի շուկայում է, փորձարկվել է Հոնգկոնգի սպառողական խորհրդում: Փորձագետները հայտնաբերել են, որ պլաստմասը  մեկ կիլոգրամում  պարունակում է    17.960  միլիգրամ  քիմիական նյութ: Դա զգալիորեն գերազանցում է բնապահպանների առաջարկած չափը:  Այս ետկանչը  Samsonite-ին կարժենա շուրջ  400 հազար եվրո:

Ընկերությունն արդեն անցկացրել է մասնավոր փորձաքննություն և պարզել, որ վտանգավոր նյութերը, որից պատրաստված են ճամպրուկների բռնակները  ընդամենը 17 միլիգրամ է մեկ կիլոգրամում. գրում է Telegraph-ը: Ընկերության ներկայացուցիչների կարծիքով`  «մարդ պետք է ուտի նվազագույնը 100  այդպիսի բռնակ, որպեսզի քաղցկեղով հիվանդանալու վտանգի առաջ կանգնի»: Այնուամենայնիվ, Tokyo Chic-ի նոր խմբականակը, որը պատրաստվում է առաքման Բելգիայի պահեստներից, ունի նոր բռնակներ: Շարքը հիմնականում վաճառվում է Ասիայի և Մերձավոր Արևելքի խանութներում: Սակայն գնել  Tokyo Chic ճամպրուկները հնարավոր է նաև ինտերնետով, ինչը շատ է անհանգստացնում եվրոպացի գնորդներին: Այդ պատճառով այս շարքից ճամպրուկ ունեցողներին խորհուրդ է տրվում դիմել արտադրողին:

You might also like