Հոգեբանները լողափնյա հանգիստը անվանում են ամենալիցքաթափողն ու օգտակարը

Կասկած չկա, որ մի քանի շաբաթ ծովափնյա հանգիստը կարող է փրկել մեգապոլիսի կյանքի խելահեղ ընթացքից: Հոգեբանների ուսումնասիրությունների համաձայն` հենց լողափնյա հանգիստն է նպաստում լիարժեք լիցքաթափմանն ու ռելաքսացիային: Մասնագետների տվյալներով` լողափնյա հանգիստը ավելի շատ և լավ ազդեցություն է թողնում էմոցիոնալ վիճակի վրա, քան զբոսանքը պարտեզում. հայտնում է  Daily Mail-ը:

Գիտնականները ուսումնասիրել են մինչև 80  տարեկան 2.750 մարդու ճանապարհորդությունների արդյունքները երկու տարվա ընթացքում: Հարկ է նշել, որ բնության մեջ ցանկացած հանգիստ առողջացնում և կազդուրում է: Բայց ամենաօգտակարը, պարզվում է, լողափնյա հանգիստն է, իսկ ամենաքիչ արդյունավետը` քաղաքային այգին: Իրենք` զբոսաշրջիկները, ծովափնյա հանգստից հետո իրենց զգում են ավելի հանգստացած և լի ուժով, ինչը, բնականաբար, դրական է ազդում առողջության վրա:

You might also like