Իսպանացի տատիկի նկարները հիացրել են համացանցի օգտատերերին

Մի քանի օրում Իսպանիայի 87-ամյա բնակչուհի Կոնչա Գարսիա Սաերայի էջին բաժանորդագրվել է հարյուր հազար մարդ։

Սենիորա Սաերան նկարում է նկարներ Paint ծրագրում և տեղադրում դրանք իր էջում։ Համակարգիչը նրան նվիրել են երեխաները։ 

«Ամուսինս հիվանդացավ, և ես չէի կարող հաճախ զբոսնել,- պատմել է սենիորա Սաերան  El Mundo թերթին,- Սկզբում ես նկարում եմ փոքրիկ բաներ՝ տնակ, լեռ, այնուհետև՝ ավելացնում դետալներ։ Արդյունքում հաճելի նկարներ ստացվեցին»։

Գոնչա Գարսիա Սաերայի աշխատանքը

«Ես երևակայություն չունեմ,- նշել է նաև,-Ես ոգեշնչվում եմ բացիկներից, որոնք ամուսինս նվիրել է ինձ։ Չեմ հասկանում, թե ինչով են դրանք գրավում մարդկանց։ Իմ կարծիքով՝ դրանք շատ հասարակ են»։

Մեկ նկարի վրա նկարչուհին ծախսում է երկու շաբաթ։ Մեծ ուշադրություն սենիորա Սաերան հատկացնում է դետալներին․ հայտնում է  MajesticBunny.com-ը։

Գոնչա Գարսիա Սաերայի աշխատանքը

You might also like