Փարիզը զիջել է առաջատարի դիրքը Ինստագրամում

Hertz ավտոմեքենաների վարձակալման ընկերության գերմանական պորտալը անվանել է Եվրոպայի տասը ամենապոպուլյար քաղաքները Ինստագրամում։

Առաջին տեղում հայտնվել է  Լոնդոնը․ 2018 թվականի հունվարի դրությամբ Ինստրագրամում եղել է  շուրջ 90 միլիոն լուսանկար Լոնդոնի և նրա տեսարժան վայրերի  հեշթեգով։ Երկրորդ տեղում Փարիզն է՝  77 միլիոն հեշթեգով։ Առաջատարների եռյակը եզրափակում է  Բարսելոնան 35 միլիոն հեշթեգով։ Տասնյակում հայտնվել են նաև Հռոմը, Բեռլինը, Մադրիդը, Մոսկվան, Անկարան, Պրահան և Ամստերդամը․ հայտնում է Եվրո-Պուլսը։  Փարիզ, Ֆրանսիա
Բացի այդ, վարկանիշային աղյուսակում նշվում է նաև, թե առաջատար քաղաքների որ տեսարժան վայրերն են ամենից շատ հայտնվում տեսախցիկների առջև։ Ցանկը գլխավորել է  լոնդոնյան Բիգ Բենը, Փարիզում ամենից շատ լուսանկարում են Ելիսեյան դաշտերը (Էյֆելյան աշտարակը երկրորդ տեղում է), Բարսելոնայում  պոպուլյար են ճարտարապետ Անտոնիո Գաուդիի ստեղծագործությունները։ 

Բարսելոնա, Իսպանիա

You might also like