Սագրադա Ֆամիլիայի ճակատային հատվածում տեղադրել են հսկա խաչ

Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա քրիստոնեական տաճարի առջև տեղադրվել է հսկա քարե խաչ։

Կրեու-Գլորիոսան իրենից ներկայացնում է 18 տոննա կռշող հսկա կոնստրուկցիա։ Խաչի երկարությունը 7,5 մետր է, լայնությունը՝  4,25 մետր։ Խաչը վեր է խոյանում սյունասրահի և 36 վեցանկյուն պրիզմայով կոմպոզիցիայի վրա  18 սյուներով։

Ճակատամասի նոր տարրի տեղադրման աշխատանքների ընթացքում Սարդենիա փողոցը մասամբ փակվել է։ Վերամբարձ կռունկի օգնությամբ խաչը տեղադրել են հարթակի վրա, ինչը բավականին բարդ  է եղել՝ հաշվի առնելով նրա չափերն ու քաշը։

Այն հաղթական  խաչ է, և նրա վրա պատկերված չէ Հիսուս Քրիստոսը։ Նրա մասին նշված է Անտոնիո Գաուդիի օրիգինալ նախագծի նկարագրությունում, ինչպես նաև՝ այն կարելի է տեսնել ճարտարապետի առաջին գծագրերում, որն արվել է  1892 թվականին․ հայտնում է Noticia.ru-ն։

You might also like