Միլանի թերթի կրպակները զբոսաշրջիկներին կառաջարկեն համտեսել իտալական մթերքներ

Միլանի քաղաքային խորհրդի նախաձեռնությամբ՝ Foodicola ակցիայի շրջանակներում քաղաքի թերթի կրպակներում զբոսաշրջիկներին կառաջարկվի իտալական սննդի համտեսում։ Միլանի հյուրերը կարող են համտեսել տեղական երշիկներ, պանիրներ և այլ մթերքներ։

Foodicola ակցիան կանցկացվի մայիսի 4-ից  11-ին։ Այդ ընթացքում Միլանի 18 թերթի կրպակները, որոնք գտնվում են քաղաքի տարբեր թաղամասերում (Рiazza XXV հրապարակից մինչև Porta Genova) կվերածվեն իսկական տեղեկատվական բյուրոյի զբոսաշրջիկների համար․ սնունդից բացի ճանապարհորդները կարող են այստեղ ստանալ ժամանցի կազմակերպման համար անհրաժեշտ տեղեկատվություն։

Նախաձեռնության նպատակը ոչ միայն հյուրերին տեղական բրենդների հետ ծանոթացնելն է, այլև՝ թերթի կրպակների վերածնունդը, որոնք վերջին ժամանակներս աստիճանաբար հայտնվում են ստվերում։

You might also like