Իտալիայում դիմավորում են նոր 2019 թվականը

Պիզա քաղաքը ինը ամիս շուտ դիմավորում է 2019 թվականը։

Մարտի 25-ին ուղիղ կեսօրին, համաձայն Պիզայի օրացույցի, կմեկնարկի  2019 թվականը, ինչը  9 ամիս շուտ է գրիգորյան օրացույցից։ Այդ օրը Պիզա քաղաքը, որն հայտնի է իր ընկնող աշտարակով, նշում է իսկական միջնադարյան տոնակատարություն։

Պիզա, Իտալիա

Ամեն ինչ սկսվում է հնագույն երաժշտության ներքո պատմական շքերթից։ Նա մասնակիցները, հագած պատմական հանդերձանք, անցնում են քաղաքի կենտրոնական փողոցներով։ Շքերթը հասնում է Պիզայի տաճար, որտեղ ուղիղ կեսօրին տեղի է ունենում հատուկ ծիսակարգ։ Այդ ժամանակ արևի ճառագայթները ներթափանցում են տաճար կլոր պատուհանի միջով  և լուսավորում մարմարե ձուն՝  նորացման խորհրդանիշը։ Հենց դա էլ ազդարարում է  Պիզայի Նոր Տարվա գալուստը։

Պիզա, Իտալիա

Այդ օրը տեղաբնակներին և քաղաքի հյուրերին սպասվում է հագեցած ծրագիր։ Բոլոր ռեստորաններում անցկացվում են  պատմական արարողություններ, ֆոլկ երաժիշտների կատարումներ և, իհարկե, Վերածննդի դարաշրջանի պարեր։ Միջոցառումների շարքն ավարտվում է կեսգիշերին շքեղ հրավառությամբ։

You might also like