Հայտնի են լողալու համար լավագույն ջրով եվրոպական երկրները

Լողալու համար ամենամաքուր ջուրը Եվրոպայում գտել են Լյուքսեմբուրգում. այդ մասին նշվում է Շրջակա միջավայրի եվրոպական գործակալության (EEA) հաշվետվությունում, որը ուսումնասիրել է հանգստի համար նախատեսված ջրավազանները (ծով, լիճ,գետ) ԵՄ երկրներում, ինչպես նաև՝ Ալբանիայում և Շվեյցարիայում։ Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են վարչության կայքում։

Ջրի մաքրության ստուգման համար փորձագետները փորձանմուշ են վերցրել բոլոր այն վայրերից, որտեղ կան պաշտոնապես գրանցված լողափեր։ Ընդհանուր համար անալիզի են ենթարկվել 21 հազար ջրավազան։

Լյուքսեմբուրգում, որը զբաղեցրել է առաջին հորիզոնականը, ջրի մաքրությունը գնահատել են 100 տոկոսով։ Երկրորդից հինգերորդ տեղերը 99 տոկոս արդյունքով կիսել են Կիպրոսը, Մալթան, Հունաստանը և Ավստրիան։

Ընդհանուր առմամբ Եվրոպայի ջրավազանների ավելի քան 85 տոկոսը համապատասխանել է որակի ստանդարտներին և ստացել «հրաշալի» գրահատականը։ Եթե խոսենք նվազագույն միավորի մասին, որն անհրաժեշտ է լողալու թույլտվություն ստանալու համար, ապա դրան արժանացել են բոլոր օբյեկտների 96 տոկոսը։

Մաքրության հարցում ամենավատ վիճակում գտնվում է Ալբանիան։

You might also like