LOT ավիաընկերությունը վերադառնում է Հայաստան | Երևան-Վարշավա-Երևան

Արմենիա Միջազգային Օդանավակայաններ ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ 2015թ. հունվարի մեկից լեհական LOT ավիաընկերությունը կվերսկսի իրականացնել Վարշավա-Երևան–Վարշավա թռիչքները:

LOT Airlines ArmeniaՀունվարին LOT ավիաընկերությունը կիրականացնի շաբաթական երեք չվերթ:
Օդանավը Վարշավայից կժամանի յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին, Երևանից կմեկնի երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին:

Բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ամառային ժամանակահատվածում չվերթերի հաճախականությունը ավելացնելու շուրջ:

Հիշեցնենք, որ չվերթների վերակազմավորման պատճառով, լեհական LOT-ը 2014-ի հուլիսի 1-ից դադարեցրել էր դեպի Երևան չվերթերը: Աղբյուրը՝ Lragir.am

  • Երևան-Վարշավա թռիչքների ավիատոմսեր կարող եք ձեռք բերել նաև օնլայն այստեղ >
You might also like