Չեխական Բուխլովիցեում սխտորն է բուրում

Չեխիայում կանցկացվի սխտորի ավանդական փառատոն։ Այս հայտնի համեմունքի իսկական սիրահարների համար տոնը կանցկացվի հուլիսի  29-ին չեխական Բուխլովիցե ամրոցում։
Թվով տասնչորսերորդ սխտորի փառատոնը կբացվի առավոտյան  10-ին և կտևի 12 ժամ։

Սխտորի փառատոն

Այդ ընթացքում բոլոր ցանկացողները կարող են ոչ միայն մասնակցել տարաբնույթ մրցույթների և խաղերի, այլև՝ համտեսել անսովոր ուտեստներ։ Օրինակ՝ սխտորով շոկոլադ, պաղպաղակ կամ պիրոգ։ Առավել հետաքրքրված հյուրերին կառաջարկեն սխտորի օղի։

Բացի դրանից, Բուխլովիցեում կընտրեն Միսս Սխտորին,  կանցկացնեն հոտոտողների մրցույթ և անսովոր սխտորային դիսկոտեկ։ Բնականաբար, բոլոր այցելուները շուկայում կարող են ձեռք բերել թարմ սխտոր։

You might also like