Հավայան կղզիներում լավան լուսանկարելու համար կարող եք հայտնվել բանտում

Զբոսաշրջիկները, ովքեր ցանկանում են անմահացնել լավայի հոսքը, պետք է ճիշտ գնահատեն ռիսկերը։ Լավան շարժվում է  մեծ արագությամբ և արձակում թունավոր գազեր։ Նրա ցայտերը ծանր են կշռում և կարող են մարդ սպանել։

Հավայան կղզիների (ԱՄՆ) իշխանությունները խստացրել են ժայթքող հրաբուխի և լավայի հոսքի ֆոնին սելֆի անող զբոսաշրջիկների պատիժը։  Վերջին մեկ շաբաթում Մեծ կղզում  (Big Island) ձերբակալվել են տասնյակ զբոսաշրջիկներ և տեղաբնակներ, ովքեր անցել են արգելապատնեշն ու լուսանկարվել Կիլաուեա  (Kilauea) հրաբխի ֆոնին, որի ժայթքումը սկսվել է մայիսին։

Սելֆի լավայի հետ

Ինչպես հայտնում է Ինտերֆաքսը՝ այժմ ժայթքող հրաբուժի հարակից  փակ տարածք մուտք գործելու դեպքում սպասվում է մինչև մեկ տարի ազատազրկում և մինչև  5 հազար ԱՄՆ դոլար տուգանք։

You might also like