Մեծ Բրիտանիայում կատարել են թագուհու մահվան օրվա փորձը

Նշվում է, որ կառավարության անդամների այս ուսումնական նիստը ոչ մի կապ չունի  92-ամյա թագուհու առողջական վիճակի հետ, ով վերջերս վատ ինքնազգացողության պատճառով չէր մասնակցել Սուրբ Պողոս եկեղեցու պատարագին։  

Մեծ Բրիտանիայի կառավարությունը առաջին անգամ անցկացրել է 10-օրյա ազգային սգի իրավիճակում կառավարության գործողությունների գաղտնի փորձ, որը նրանց սպասում է Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա II-ի հիպոթետիկ մահվան դեպքում։

Անցյալ ուրբաթ կառավարության անդամների ուսումնական նիստին,  որն անցկացվել է այն կառույցում, որտեղ հավաքվում են  COBRA արտակարգ իրավիճակների կառավարոթյան հանձնաժողովի անդամները, մասնակցել են ՆԳՆ Սաջիդ Ջավիդը, Համայքների պալատի լիդերը, Գաղտնի խորհրդի նախագահ լորդ Անդրեա Լիդսոմը, Շոտլանդիայի գործերի նախարար Դևիդ Մանդելը։

Այս ուսումնական նիստը ստացել է  Castle Dove անվանումը և վերաբերվել է կառավարության գործողությունների  պատրաստմանը  D+1-ին (այդպես է կոչվում միապետի մահվան հաջորդ օրը)։ Այդ օրը կառավարության անդամները պետք է որոշեն, թե երբ վարչապետը պետք է անի պաշտոնական հայտարարություն՝ կապված սգո արարողությունների հետ։ Նախարարները նաև ծանոթացել են գաղտնի խորհրդի 600 անդամների՝ Բուքինգեմյան պալատ այցելության պլաններին, որպեսզի վերջիններս պաշտոնապես հաստատեն բրիտանական գահի ժառանգորդի  գահակալությունը։

 

You might also like