Ամստերդամում կբացվի Բենքսի և Ուորհոլի աշխատանքների թանգարան

2016 թվականի մարտի վերջին Ամստերդամում իր դռները կբացի ժամանակակից արվեստի նոր թանգարան, որի յուրահատկությունը կդառնան XX դարի երկրորդ կեսի ամենահայտնի արտիստների աշխատանքները։ An woman looks at 'Marilyn 29' by artist Andy Warhol and 'Kate Moss (Black)' and 'Kate Moss (Yellow)' by Banksy at The Hospital in Covent GardenMOCO (“Modern Contemporary”) անունը կրող թանգարանը կուրախացնի իր այցելուներին անհավանական ցուցահանդեսով՝ նվիրված ժամանակակից արվեստի գլխավոր ներկայացուցիչներին։  Ներկայացված ցուցանմուշների թվում կլինեն Էնդի Ուորհոլի և Բենքսի ավելի քան  50 հազվագյուտ ստեղծագործությունները։

Պատկերասրահը կբացվի Ամստերդամի Թանգարանային հրապարակում՝ Վան Գոգի արվեստին նվիրված թանգարանի հարևանությամբ։

You might also like