Ազատ Արցախի ազատ երկինքը. զբոսաշրջային թռիչքներ` Ստեփանակերտի օդանավակայանից (Տեսանյութ)

Օրերս մեկնարկեց «Yell Extreme Park»-ի և Ստեփանակերտի օդանավակայանի համատեղ նախաձեռնությունը, որը հնարավորություն է տալիս Արցախի գեղեցկությունը վայելել նաև երկնքից:

Նախաձեռնությունն ունի զբոսաշրջային նպատակ, չի իրականացնելու կանոնավոր քաղաքացիական փոխադրումներ, թռիչքները լինելու են միայն Արցախի տարածքում: Վճարելով 35.000 դրամ և գրանցվելով, բոլոր ցանկացողները կարող են տեսնել Արցախը երկտեղանոց ինքնաթիռի խցիկից` մեկնում կատարելով Ստեփանակերտի օդանավակայանից:

«Մայիսից իրականացվում են Ստեփանակերտ-Շուշի հետադարձ ուղղությամբ առանց կանգառի (non-stop) զբոսաշրջային թռիչքներ: Դրանց առավելագույն տևողությունը 30 րոպե է», – տեղեկացրին «Yell Extreme Park»-ից:

Երկտեղանոց ինքնաթիռի օդաչուն 24 տարվա փորձ ունեցող, ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության ավիացիայի բաժնի պետ Սամվել Թավադյանն է:

Աղբյուրը՝ aysor.am

You might also like