Ընթրիքը 380 մետր բարձրության վրա կանցկացվի ամենամեծ ճոպանուղու խցիկում

Միջոցառման կազմակերպիչները առաջարկում են 36 ընտրյալներին այս լեռնադահուկային սեզոնի ամենաանսովոր ընթրիքը. բարձրակարգ ուտեստները երկրնքում՝ երկրի մակերևույթից 380 մետր բարձրության վրա  Vanoise Express-ի խցիկում, որտեղից պանորամային տեսարան է բացվում դեպի ձյունածածկ Ալպերը:

Dinner at a height of 380 m will be held in the cab of the largest cable car

Այս լեռնադահուկային սեզոնի ամենաանսովոր ընթրիքը կտրվի այս հինգշաբթի Ալպերում՝ աշխարհի խոշորագույն ճոպանուղու երկհարկանի խցիկում. այս մասին հայտնել է Paradiski առողջարանի մամուլի ծառայությունը:

Dinner at a height of 380 m will be held in the cab of the largest cable car

Paradiski (Դահուկային դրախտ) առողջարանը  ֆրանսիական Սավոյայում գտնվում է  Vanoise լեռնազանգվածում: Միավորելով  La Plagne և Les Arcs առողջարանները՝ այն ստեղծում է աշխարհահռչակ դահուկային տարածաշրջան, որը եզակի է իր աշխարհագրական դիրքով և սահուղիների բազմազանությամբ:

Dinner at a height of 380 m will be held in the cab of the largest cable car

Հաղորդագրությունում նշվում է, որ 36 հյուրերը կբարձրանան Vanoise Express ճոպանուղու երկու խցիկներ ժամը  19.00-ին. 18 մարդ յուրաքանչյուր առողջարանի կողմից:  Այնուհետև երկու խցիկները կկանգնեցվեն հավասար տարածության վրա՝ մեկնման կետից մեկ կիլոմետր հեռավորության վրա՝ Ponturin հովտում՝  Aiguille Rouge (Les Arcs) և Dôme de Bellecôte (La Plagne) լեռնածանգվածների մեջտեղում: Ընթրիքը կսկսվի  19.30-ին և կտևի երկու ժամ: Այդ ընթացքում խցիկները կգտնվեն երկրից 380 մետր, իսկ ծովի մակերևույթից՝  1750 մետր բարձրության վրա:

Dinner at a height of 380 m will be held in the cab of the largest cable car

«Սավոյայի խոհանոցը ժամանակակից մեկնաբանությամբ» թեմայով հինգ ուտեստներից բաղկացած ճաշացանկը այս յուրօրինակ  ընթրիքի համար կպատրաստի անձամբ ֆրանսիացի հայտնի ավագ խոհարար Ստեֆան Ֆրուադեվոն:

Ճոպանուղու խցիկները ներսից ամբողջովին փոխակերպված կլինեն ռեստորանի. սեղաններ, աթոռներ, լույսեր, լամպեր շքեղ բարոկկո ոճով: Այս խոհարարական արկածի մասնակիցներ կդառնան Paradiski առողջարանի հյուրերից տեղի վիճակահանության հաղթողները, ովքեր սկի փասսեր ձեռք կբերեն փետրվարի  7-14-ի համար:

You might also like