Ferrari-ի ու Porsche-ի նոր վերելակները կհայտնվեն Շվեյցարիայում

Ընկերությունները, որոնք զբաղվում են լյուքսային ավտոմեքենաների արտադրությամբ, ստեղծել են ճոպանուղիներ, որոնք կթողարկեն  2015 թվականի դեկտեմբերին։ Porsche Design-ի ութտեղանոց խցիկները կհայտնվեն Շվեյցարիայի հարավ-արևելքի Լենցերհայդ լեռնադահուկային առողջարանում։

Porsche Ferrari

Նոր վերելակները կգան փոխարինելու հին ճոպանուղուն և կապահովեն էքստրեմալ սպորտաձևերի սիրահարների համար արագընթաց և առավելագույնս հարմարավետ տեղափոխում դեպի սահուղիները։ Դեպի բարձունք ճանապարհը կտևի  5 րոպե։

Porsche Ferrari

Իրենց հերթին Ferrari-ի դիզայներները ներկայացրել են խցիկներ, որոնք զբոսաշրջիկներին կտեղափոխեն Լաակս առողջարանի գագաթները։ Ժամանակակից վերելակները նաև կներկայացվեն սահքի նոր սեզոնի սկզբին։

Porsche Ferrari

You might also like