Դիլիջանում զբոսաշրջիկների հոսքը աննախադեպ ավելացել է 2012-ին

Դիլիջանում այս տարի զբոսաշրջիկների հոսքն աննախադեպ ավելացել է: Այս մասին օգոստոսի 21-ին հայտնել է Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը:

Dilijan Hotels and Rest HousesՔաղաքապետի խոսքով, քաղաքում գործող մոտ 30 հանգստյան տներում և առողջարաններում այս օրերին ազատ տեղեր չկան: Այս տարի արդեն Դիլիջան է այցելել 15 հազար հանգստացող, այն դեպքում, երբ Նախորդ ամբողջ տարվա ընթացքում էր այդ թիվը ստացել:

Ինչ վերաբերում է հանգստյան տների սահմանած գներին, ապա քաղաքապետը հավատացնում է, որ գործում են հասարակության տարբեր շերտերի համար մատչելի գներ: Ըստ նրա՝ հանգստյան գոտիներում մեկ օրվա համար սահմանված գները տատանվում են 3 հազարից մինչև 150 հազար դրամի սահմաններում: Դիլիջան այցելող զբոսաշրջիկների 60-70 տոկոսը Հայաստանից են, մնացած 30-40 տոկոսը՝ արտերկրից ժամանողները: Ի դեպ, արտերկրից եկող զբոսաշրջիկների մեծ մասը սփյուռքահայերն են:

Արմեն Սանթրոսյանը հավատացրել է, որ Դիլիջանում զբոսաշրջության զարգացման համար ստեղծում են բոլոր պայմանները, բարեկարգում են քաղաքի ճանապարհները: Դիլիջանի և այնտեղ գործող հյուրանոցների ու հանգստյան տների մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելեք www.dilijantravel.com

Տես նաև 2012թ. Դիլիջանի մասին ֆոտո-պատմությունն այստեղ՝ Dilijan Photo-Story

You might also like