Գաստրոֆեստ Դիլիջանում՝ 2022թ մայիսի 6-8-ին

Դիլիջանի քաղաքային այգում 2022թ․ մայիսի 6-8-ին տեղի կունենա գաստրո ֆեստ

2022թ․ մայիսի 6-8-ին Դիլիջանի քաղաքային այգում անցկկացվի Գաստրո Ֆեստ սննդի փառատոնը։ 20-ից ավելի մասնակից ռեստորաններ կհրամցնեն գաստրոնոմիկ գլուխգործոցներ, կանցկացնեն սիրված հայկական ուտեստների պատրաստման վարպետաց դասեր: Սպասվում են նաև յուրօրինակ գաստրոքվեստերը, որոոնք դուրս են գալու Դիլիջանի քաղաքային այգու սահմաններից: Հետաքրքիր կլինի բոլորին:

Գաստրոնոմիկ իրադարձությանը միացել են նաև որոշ գինեգործներ, որոնք այցելուներին կառաջարկեն գինու համտեսներ և կօգնեն ընտրել ճիշտ խմիչք ուտեստի հետ:
🎶 Դե իսկ երաժշտության շնորհիվ վերջնականապես կխորասուզվեք իրական Հայաստանի մթնոլորտի մեջ և անկասկած մեզ կայցելեք, նաև, հաջորդ տարի:

📆մայիսի 6-8, Դիլիջանի քաղաքային այգի

Դիլիջան Գաստրո Ֆեստի տոմսերի արժեքը 1 օրվա համար կազմում է՝
Տեղում գնելու դեպքում – 7500 դրամ
Օնլայն գնելու դեպքում – 6500 դրամ

Տոմսերը կարելի է ձեռք բերել ֆիքսված գնով մինչև մայիսի 6-ը:
✔️ Նախապես տոմսերը կարելի է գնել միայն առցանց։
✔️ Փառատոնի օրը տոմսերը հասանելի կլինեն ավելի բարձր գնով:

Իմչպե՞ս գնել Դիլիջան Գաստրոֆեստի տոմսերը առցանց:
Հայաստանաբնակները կարող են օգտվել IDram համակարգի տոմսարկղից՝ պրոֆիլի վերնամասում կամ մանրադրամի նշանով highlight-ում:

Միջոցառման պաշտոնական էջը ֆեյսբուքում այստեղ։

You might also like