Չեխիայում հայտնվել է հսկա հեծանիվ

Չեխական Լոունի քաղաքը այժմ կարող է հպարտանալ հանրապետության ամենամեծ հեծանիվով։ Կոնստուկցիայի բարձրությունը  կազմում է  14 մ, իսկ երկարությունը՝  27,7 մ։ Հունիսի  17-ին այն չափել է Dobrý den ըներությունը, որը ռեկորդներ է գրանցում Չեխիայում։ Այդպիսով, հեծանիվը պաշտոնապես ճանաչվել է ամենամեծը երկրում։
10 մետրանոց անիվներով հեծանիվը կարելի է տեսնել Լոունիում՝ փողոց 5. května հասցեով՝  Seko Aerospace ընկերության գրասենյակի մոտ։ Հսկան կանգնեցված է ցանկապատի ետևում և զգալիորեն գերազանցում է նրան չափերով։ Ընկերությունը որոշել է պատրաստել նման անսովոր մոդել իր գործունեության  25-ամյակի առթիվ։
Հեծանիվը պատրաստված է այնպիսի նյութերից, որոնցով աշխատում է Seko Aerospace-ը։ Ինչպես հայտնում է մամուլի քարտուղար Յան Շլայհերը՝ իր արտաքին տեսքով հեծանիվը հիշեցնում է տուրբիններ, որոնք արտադրում է ընկերությունը։ Seko Aerospace-ը դետալներ է արտադրում խոշոր համաշխարհային ընկերությունների համար, որոնք աշխատում են  օդային և էներգետիկ ոլորտներում: Հեծանիվից բացի, Լոունիում կարելի է տեսնել նաև իսկական ՄիԳ-23 կործանիչ-ռմբակոծիչ և ուղևորատար ինքնաթիռը Յակ-42:

You might also like