Բելգիա․ Բրյուսելը ճանաչվել է կոնֆերանսների եվրոպական մայրաքաղաք

Միջազգային ասոցացիայի խորհուրդը  (Union of International Associations (UIA) ներկայացրել է  57-րդ ամենամյա զեկույցը, որի համաձայն Բրյուսելը յոթերորդ տարին անընդմեջ դարձել է կոնֆերանսների, սիմպոզիումների և կոնգրեսների անցկացման  եվրոպական առաջատար՝ առաջ անցնելով Փարիզից, Վիեննայից և Տոկիոյից։

Conference Bruxelles 2015
2015 թվականի զեկույցի տվյալներով՝ Բրյուսելում անցկացվել է  665 կոնֆերանս, ինչը Բելգիայի մայրաքաղաքը դարձրել է  առաջինը Եվրոպայում և երկրորդը աշխարհում։ Բրյուսելը զիջում է միայն Սինգապուրին, որտեղ անցկացվել է 736 միջոցառում։ Թոփ-5-ում են Սեուլը  (494), Փարիզը (362), Վիեննան (308) և Տոկիոն (249)․ գրում է  eturbonews-ը։

You might also like