Հարթ մռութով կենդանիներին չեն թողնի ինքնաթիռ

Բելգիական Brussels Airlines  ավիաընկերությունը  արգելել է ինքնաթիռ բերել հարթ մռութով շների և կատուների: Ավելի վաղ նման արգելքներ մտցրել են նաև ԱՄՆ-ի մի քանի ավիաընկերություններ: Արգելքի պատճառը անասնաբույժների խորհուրդն է: Բրյուսելի ավիաընկերության ներկայացուցիչները պարզաբանում են, որ սովորաբար փոքրիկ ընտանի կենդանիներին  ճանապարհային պայուսակով վերցնում են ինքնաթիռ:

Cat in transport box

Բայց որոշ տեսակների մոտ դա առաջացնում է ռեպրեսիա, որը հանգեցնում է շնչառական խնդիրների, գերտաքացման և, հետևաբար, ոչնչացման: Brussels Airlines-ը հրապարակել է այս արգելքը մի քանի ամիս առաջ, բայց քանի որ ուղևորները դրա վրա ուշադրություն չեն դարձրել, նրա մասին ստիպված են կրկին հիշեցնել. գրում է Deredactie.be:

Dog in plane

Հարթ մռութով կենդանիներ են համարվում բուլդոգները, բոքսյորները, պեկինեսները և մի շարք խառնածին տեսակներ: Ինչ վերաբերվում է կատուներին՝ թռիչքի ժամանակ խնդիրներ են ունենում պարսկական և էկզոտիկ կարճ մորթի ունեցող կատուները:

You might also like