Չեխիա. Պրահայի կենտրոնում գովազդը կգրաքննվի

Պրահայի քաղաքապետարանի հուշարձանների և ճարտարապետության հարցերով զբաղվող բաժինը կազմել է հանձնարարական, որը նախատեսված է Չեխիայի մայրաքաղաքի կենտրոնում գովազդային պաստառների արտաքին տեսքը կարգավորելու համար. հայտնում է  Idnes.cz կայքը: Հանձնարարականում լրացումներ կարող են անել թաղամասային կառավարումը, Արտաքին գովազդի ասոցիացիան, Քաղաքի զարգացման կոմիտեն և մյուս մարմինները:

Outdoor advertising in Prague

Պրահայի քաղաքապետարանը որոշել է վերջ դնել անճաշակ և ճչացող արտաքին գովազդին, որոնց պատճառով հաճախ տեսադաշտից դուրս են մնում պատմական շենքերը: Գովազդային պաստառները կախված են լամպերի վրա, խանգարում են հետիոտների երթևեկությանը: Հանձնարարականը  կներառի պահանջներ գովազդային պաստառների չափերի, գովազդային տեքստի տառատեսակի և այլնի վերաբերյալ:

You might also like