Ավստրիայում կբացվի թանագարան՝ նվիրված Ջեյմս Բոնդին

Թանգարանի պաշտոնական բացումը տեղի կունենա 2018 թվականի հուլիսի 12-ին։ 

Վերջին 50 տարում սըր Ջեյմս Բոնդը դարձել է ամենապոպուլյար կերպարը կինոմատոգրաֆիայի պատմության մեջ։ Եվ, անկասկած, այդ տպավորիչ հատուկ գործակալը արժանի է սեփական թանգարանն ունել, որի բացումը տեղի կունենա Ավստրիայում այս ամռանը։

007 ELEMENTS թանգարան, Ավստրիա

007 ELEMENTS անունը կրող նախագիծը տեղ կգտնի Գայսլահկոգել լեռան գագաթին։  3040  մետր բարձրության վրա գտնվող թանգարանը հիշեցնում է բազմաթիվ չարագործներից մեկի գլուխը, որոնց դեմ պայքարել է 007 գործակալը։ Նրա անհավանական բարձրտեխնոլոգիական դիզայնը մշակվել է Optimist Inc․ արտ ստուդիայի կողմից՝ բեմադրող նկարիչ Նիլ Քելլոուի հետ համատեղ, ով մասնակցել է «Կազինո Ռոյալ», «Գթասրտության քվանտ», «Գործակալ 007: Կոորդինատները «Սքայֆոլ» և «007․ Սպեկտր»  ֆիլմերի ստեղծման գործընթացին։

007 ELEMENTS թանգարան, Ավստրիա

1300 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով մի քանի սրահից բաղկացած թանգարան այցելելով՝ զբոսաշրջիկները կարող են ոչ միայն ծանոթանալ այդ վառ կերպարի ստեղծման պատմությանը, այլև՝ զգալ իրենց գաղտնի գործակալ և մասնակցել ինտերակտիվ զվարճանքներին։

You might also like