Նոյեմբերի 7-ից Ural Airlines-ն ամենօրյա չվերթներ կիրականացնի Դոնի Ռոստովից Երևան և հակառակ ուղղությամբ: Թռիչքը Դոնի Ռոստովից կլինի 13:10-ին, հետադարձը Երևանից`16:35-ին, ասվում է ավիաընկերության հաղորդագրության մեջ:
«Ural Airlines ընկերությունը բոլոր թռիչքներն իրականացնում է Airbus օդանավերով, որոնք ունեն «Բիզնես» և «Էկոնոմ» դասի սրահներ»,-ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
Ըստ ավիափոխադրողի ներկայացուցիչների, ձմռանը չվերթից կարող են օգտվել ձմեռային հանգստի սիրահարները, որոնք կարող են մեկնել Ծաղկաձոր, որտեղ դահուկային շրջանը տևում է մինչև մարտի կեսերը, գրում է «Բիզնես գազետան»:
Ավելի վաղ հայտնի հրապարակվել էր, որ «Պոբեդա» ավիաընկերությունը Մոսկվայից Գյումրի չվերթներ իրականացնելու թույլտվություն է ստացել: Թռիչքները կկատարվեն շաբաթական 7 անգամ:
Աղբյուրը` PanArmenian.net