4 ռեստորան, որտեղ անպայման կցանկանաք այցելել

Կան բազում պատճառներ, որոնցից ելնելով մենք այցելում ենք ռեստորաններ՝ ժամադրություն, գործնական հանդիպում, ռոմանտիկ ընթրիք, մեզ համար նոր խոհանոցին ծանոթանալու ցանկություն․․․Մենք այս ցանկում կավելացնեինք նաև հետաքրքրասիրությունը, պարզ, մարդկային հետաքրքրասիրությունը։

Երբեմն ռեստորանները լինում են այնքան տարօրինակ, որ ոչինչ չի մնում անել, քան անձամբ գնալ այնտեղ, տեսնել ամեն ինչ սեփական աչքերով, որպեսզի հետագայում առիթի դեպքում պատմեք ընկերներին՝ ցուցադրելով հետաքրքիր լուսանկարներ և կիսվելով տեսածի և կերածի տպավորություններով։

1. «Թռչող հոլանդացի», Ֆինլանդիա

Ռեստորան, որն անհետանում է հաջորդ իսկ օրը՝ անկախ նրա մասին կարծիքներից և ձեր ցանկությունից։

«Ցույց տուր ինձ մեկին, ով սիրում է պատրաստել, և ես կասեմ քեզ, որ մեր տեղում մի օր կբացվի նոր ռեստորան», — այսպես կամ գրեթե այսպես են Ֆինլանդիայում պատմում խոհարարների կամ այն մարդկանց մասին, ովքեր սիրում են լավ ուտել։

1-4-restorana-v-kotoryx-vam-obyazatelno-zaxochetsya-pobyvat

Տարօրինակ գաղափարը նույնպես կարող է գրավել զբոսաշրջիկներին․ որոշել են ֆիններն ու սկսել կազմակերպել Ռեստորանների օր ամեն չորս տարին մեկ։ Այդ օրերին յուրաքանչյուր մարդ կարող է բացել իր ռեստորանը և կերակրել բոլոր ցանկացողներին։ Այն ամենն, ինչ պետք է նոր ռեստորանատիրոջը, գրանցված լինել միջոցառման կայքում, կատարել մի քանի պարտադիր պայման (անուն, ճաշացանկ, բժշկից տեղեկանք)․ և ահա նա արդեն սեփական բիզնեսի երջանիկ տեր է։

Այս շարժումը սկսվել է Հելսինկիում  2012 թվականին․ առաջին Ռեստորանների օրվան մասնակցել է ընդամենը հասարակական սննդի քառասուն կետ։ Սակայն շարժումն այնքան մեծ ճանաչում է ձեռք բերել և պահանջարկ է վայելում երկրի բնակիչների և զբոսաշրջիկների շրջանում, որ  2014 թվականին դրան մասնակցել ցանկացողների թիվը հասնում էր հարյուրների։

2. Լռության մեջ և ջրի տակ, Մալդիվներ

Մալդիվներում ամեն ինչ այնքան լավ է զբոսաշրջային և ռեստորանային բիզնեսում, որ պետք է ամբողջովին խորանալ այդ հարցի մեջ, որպեսզի  ոչ միայն գտնել նոր գաղափար, այլև՝ այդ գաղափարով գումար վաստակել։

Օրինակ, այստեղ հինգ մետր խորության մեջ գործում է ռեստորան, որտեղ դուք կարող եք ոչ միայն ընթրել լիովին լռության մեջ, այլև՝ վայելել ստորջրյա կենդանական աշխարհի ներկայացուցիչներին, ովքեր լողում են ձեր գլխավերևում։

Ithaa Undersea Restaurant на Мальдивах

Այստեղ սեղան ստանալու համար ստիպված կլինեք սպասել․ միայն տասներկու մարդ կարող է միաժամանակ գտնվել այս ռեստորանում։ Ցերեկվա ժամին այցելությունը կարժենա 195 դոլար մեկ հոգու համար։ Ինչպե՞ս գտնել։ Ithaa Undersea Restaurant, հյուրանոց Conrad Maldives Rangali Island, Մալե, Մալդիվներ։

3. Սնունդի շրջանառություն բնությունում, Ասիա

Այս ռեստորանների ցանց այցելությունից հետո դուք այլ հայացքով կնայեք ինչպես սանտեխնիկային, այնպես էլ՝ սնունդի հայեցակարգին՝ առհասարակ։

Սրճարանը, որը սկսել է գործել որպես ֆիզիոլոգիական կատակ, դարձել է այնքան ճանաչված, որ միանգամից վերածվել է ModernToiletс ռեստորանների ցանցի՝ տարբեր երկրներում ու քաղաքներում ունեցած մասնաճյուղերով։

Հիմնական գաղափարն է համատեղել մեկ վայրում երկու հակառակ գործընթացներ՝ սնունդի ընդունումը օրգանիզմ և մարսված սնունդի հեռացումը օրգանիզմից։ Modern Toilet Restaurant

Մուտքից սկսած ձեզ թույլ չեն տա մոռանալ, որ զուգարանն ու լվացարանը ձեր լավագույն ընկերներն են։  Եվ սա կատակ չէ․ ձեր սնունդը նրանք կդնեն հաստ ապակու վրա, որը դրված է լվացարանի վրա, իսկ նստած դուք կլինեք զուգարանակոնքերին։ Բոլոր ափսեները, բաժակները և մյուս պարագաները  կլինեն ընդհանուր թեմային համահունչ։ Ինչպե՞ս գտնել։ Modern Toilet Restaurant Թայվանում, Հոնգկոնգում և այլ չինական շրջաններում։

4. Դագաղում տեսնեմ ձեր ընթրիքը, Ուկրաինա

Հենց այդպես էլ կարող եք սկսել ձեր պատմությունը Տրուսկավցեում գտնվող այս անսովոր ռեստորան ձեր այցելության  մասին։ Քսանմետրանոց դագաղը՝ իր բոլոր հարմարություններով, թեև չի հավակնում մոլորակի ամենաօրիգինալ ռեստորանի կոչմանը, բայց ամենատարօիրնակների ցանկում մշտապես հայտնվում է։

Բարդ է ասել, թե ինչ զգացողություններ կունենա մարդը՝ ընթրելով հավերժության շեմին  (հաստատությունը հպարտորեն կրում է  «Հավերժություն» անունը), բայց պահի գեղեցկությունը լրացնում են կիսամութը, մոմերը, թեթև արհեստական սարդոստայնը և ճաշացանկը, որը բաղկացած է հուղարկավորության ծեսի անուններով։

Այս գործն այնքան  դուր չի եկել հոգևորականության ներկայացուցիչներին, որ սեփականատերերը ստիպված են եղել անիվներ դնել իրենց հաստատության տակ և մեկնել հյուրախաղերի։ Բայց ռեստորանատերերի այսքան լայն հայացքները, այնուամենայնիվ, չգտան այցելուների աջակցությունը, և այն ստիպված եղան արդեն հավերժ փակել։ Бар «Вечность»

Եվ վերջում, որպես խորհուրդ նշենք, որ անկախ նրանից, թե որքան հայտնի կամ անսովոր ռեստորան եք պատրաստվում այցելել, ուշադրությւոն դարձրեք համապատասխան հագուստի ընտրությանը և համացանցում տվյալ վայրի մասին կարծիքներին։ Ստուգեք մոտակայքում ավտոկայանման հնարավորությունը և վճարման կարգը։ Հավատացեք շատ վատ է, երբ արդեն ռեստորանում պարզում եք, որ այն ընդունում է միայն կանխիկ վճար և ձեր ու մոտակա բանկոմատի միջև երեք ավտոբուսային կանգառ հեռավորություն է։

You might also like