Սուրճի և թեյի փառատոնը տեղի կունենա հոկտեմբերի 19-20-ին Երևանում

Փառատոնն իսկական տոն կդառնա այս անուշաբույր և թարմացնող ըմպելիքների սիրահարների համար

2018թ. Հոկտեմբերի 19-20-ը Երևանի Կարապի լճի տարածքում երկրորդ անգամ կանցկացվի Սուրճի և թեյի ամենամյա փառատոն:

Հիմնական տեղեկություններ

  • Փառատոնի օրերը՝ 19-20 հոկտեմբերի, 2018թ
  • Վայրը՝ Կարապի լիճ, Երևան
  • Մասնակցությունը՝ անվճար

Փառատոնն իսկական տոն կդառնա այս անուշաբույր և թարմացնող ըմպելիքների սիրահարների համար: Հրավիրվում են բոլորը, ովքեր ցանկանում են աշնանային այդ հանգստյան օրերն անցկացնել ընկերների, երեխաների, ընտանիքի հետ, վայելել սուրճ և թեյ՝ համեղ աղանդերով, մասնակցել համտեսին ու գնել սուրճ ու թեյ՝ մեծածախ գներով: Փառատոնը հիանալի հնարավորություն է ուղևորվելու սուրճի ու թեյի կախարդական աշխարհ, մասնակցելու մրցույթների ու լսելու կենդանի երաժշտություն:

Փառատոնի գլխավոր միջոցառումը կդառնա սուրճի, թեյի ու համապատասխան պարագաների ցուցահանդես-վաճառքը: Այստեղ ներկայացված կլինի սուրճի, թեյի ու տեղական դեղաբույսային թեյերի բազամազան տեսականի:

Հատուկ տեղադրված տաղավարներում հյուրերին հնարավորություն կտրվի մասնակցելու աշխարհի տարբեր ժողովուրդների թեյախմության արարողություններին (Վիետնամ, Չինաստան, Հնդկաստան, Կորեա) և ծանոթանալու այդ երկրների՝ թեյ պատրաստելու ու ըմպելու ազգային սովորություններին: Փառատոնի ուշադրության կենտրոնում կլինեն նաև հայկական դեղաբույսային և լեռնային թեյերն ու խոհարարական պարագաները:

Փառատոնի մեկնարկի օրն կանցկացվի Հայ բարիստաների առաջնություն, որը կգնահատի միջազգային ժյուրին: Բարիստաների առաջնությունը սուրճին վերաբերող մրցույթներից ամենաբարդն ու ամենահեղինակավորն է: Մասնակիցը պետք է 15 րոպեների ընթացքում հասցնի ներկայացնել իրեն և իր պատրաստած սուրճը և պատրաստի սուրճի հետևյալ տեսակները՝ 4 բաժակ էսպրեսո, 4 բաժակ կապուչինո, 4 բաժակ հայկական սուրճ ավազի վրա և 4 բաժակ իր հեղինակած սրճային խառնուրդը: Մասնակիցներին գնահատելու է միջազգային ժյուրին:

Փառատոնի անցկացումն ուղեկցվելու է շոու ծրագրով, որի ընթացքում բեմահարթակին ելույթ են ունենալու ազգային ու էստրադային խմբեր, ինչպես նաև DJ:

Կազմակերպիչները ուրախ կլինեն փառատոնին հյուրընկալելու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք քարոզում են առողջ ապրելակերպ, էկոլոգիապես մաքուր սնունդ, օգնում են հյուրասիրության և թեյախմության կամ սրճելու կանոնների տարածմանը: Միասին սրճելն ու թեյելը արվեստ է, երբ մի սեղանի շուրջ հավաքվում է ողջ ընտանիքը, հաշտվում են հակամարտողները, միավորվում են հասարակության տարբեր խմբերը:

Փառատոնի 2 օրերի ընթացքում դուք հնարավորություն կունենաք ծանոթանալու սուրճի ու թեյի ոլորտի լավագույն արտադրողների ապրանքներին, ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրից ներմուծվող թխվածքների ու հրուշակեղենի նմուշներին ու գնելու դրանք:

Սուրճի և թեյի փառատոնի ընթացքում դուք հնարավորություն կունենաք ճաշակելու բուրումնավետ թեյ, առույգացնող սուրճ ու այլ համեղ ուտեստներ, ինչպես նաև մասնակցելու ուսուցողական ու զվարճալի ծրագրերի: Հետևեք փառատոնի միջոցառումների թարմացումների սոցիալական ցանցերում

Փառատոնի շրջանակում կանցկացվեն

  • Թեյախմության արարողության վերապատրաստման դասընթաց պրոֆեսիոնալներից
  • Բարիստաների առաջնություն
  • Գուշակություններ սուրճի մրուրով
  • Ջազ և փոփ երաժշտության կատարումներ բեմում
  • Մրցանակների հանձնում տարբեր կատեգորիաներում

Հյուրերը կկարողանան համտես անել բոլոր տաղավարներում: Տեղում կկազմակերպվի նաև սուրճի և թեյի հուշանվեր-բաժակների վաճառք:

Ցուցահանդեսը կանցկացվի Երևանում՝ Կարապի լճի տարածքում:

Ցուցահանդեսին կարող են մասնակցել համապատասխան ապրանքների արտադրությամբ զբաղվող և ծառայություններ մատուցող հետևյալ ընկերությունները`

  • Սուրճի, թեյի և կակաոյի միջազգային բրենդեր
  • Թեյի ու սուրճի տեղական արտադրողներ (այդ թվում՝ դեղաբույսային թեյեր)
  • Սրճարաններ և ռեստորաններ
  • Քաղցրավենիքի և աղանդերի արտադրողներ
  • Բարիստաներ ու բարմեններ ցանկացած երկրից
  • Համապատասխան գույք ու տեխնիկա արտադրողներ
  • Թեյի ու սուրճի մասնագիտացված խանութներ
  • Արտիստներ ու երաժիշտներ
  • Փորձագետներ

Մանրամասների համար կարող եք կապվել հետևյալ հեռախոսահամարներով՝
☎ +37493400844, +37499881099, +37493345421

You might also like