Աշխարհի հրաշալիքներ, որոնց գոյության մասին քչերը գիտեն (Մաս 2)

Մեր աշխարհը լի է գեղեցիկ և զարմանահրաշ վայրերով՝ ստեղծված բնության և մարդու կողմից։ Դրանցից որոշները վերածվել են ավերակների, բայց դեռևս պահպանվել են վայրեր, որոնք պահպանել են իրենց նախնական գեղեցկությունը, որով մենք կարող ենք հիանալ մինչ օրս։ 

Մենք ցանկանում ենք ծանոթացնել ձեզ մեր աշխարհի ամենագեղեցիկ և զարմանահրաշ անկյուններին, որոնք, դժվար թե, ինչ-որ մեկին անտարբեր թողնեն․ առեղծվածային շինություններից, որոնք ներկայացնում են անհետացած քաղաքակրթությունները, մինչև՝ հրաշալի քաղաքները և բնության հետաքրքիր ստեղծագործությունները։

 40 լուսանկարից բաղկացած հավաքածուում (այսօր դուք կտեսնեք երկրորդ քսանը) բացի հնագույն քաղաքների մնացորդներից, դուք կտեսնեք նաև բնության հրաշալիքներ, որոնք անհետացման եզրին են։ Ջրհեղեղների, երկրաշարժների, հրաբուխների և շրջակա միջավայրի աղտոտման հետևանքով որոշ կղզիներ և լեռնային համակարգեր կարող են հավերժ ջնջվել աշխարհի երեսից։ Այնպես որ շտապեք հիանալ դրանցով թեկուզ վիրտուալ ճանապարհորդության միջոցով։

Դեմենովսկի սառցե քարանձավ, Սլովակիա

40-Wonders-of-the-World-21

Այս աննման քարանձավում, որն ամբողջովին բաղկացած է սառույցից, գտնվում է 13 մետր բարձրությամբ և 25  մետր հաստությամբ սառցե հատակով հանք։ Շթաքարերը և  պտկաքարերը նման են բյուրեղային ամրակների։

Օհրիդի լիճ, Ալբանիայի և Մակեդոնիայի սահմանագիծ

40-Wonders-of-the-World-22

Այն համարվում է Եվրոպայի ամենահին լիճը։ Օհրիդի լիճը գտնվում է երկու բալկանյան երկրների տարածքում, իսկ նրա ջուրը թափանցիկ է նույնիսկ մի քանի տասնյակ մետր խորության վրա։

Օրդեսի կիրճ, Իսպանիա

40-Wonders-of-the-World-23

Կիրճը գտնվում է Օրդեսի ազգային պարկում և Պիրենեյան Մոնտե-Պերդիդոյում։ Այն հանդիսանում է հսկա արծիվների բնակատեղի։

Պրամբանան, Ինդոնեզիա

40-Wonders-of-the-World-24

Հինդուական տաճարային համալիրը, որը կառուցվել է դեռևս 9-րդ դարի կեսերին, լքվել է արդեն մեկ դար անց․ այն կրկին բացել են  19-րդ դարի սկզբին։

Այուտհայա, Թայլանդ

40-Wonders-of-the-World-25

Այս հզոր քաղաքը կառուցվել է 14-րդ դարի կեսերին  և հանդիսացել է թագավորական մայրաքաղաքը և համանուն հանրապետության կենտրոնը, որը գոյություն է ունեցել մինչև  18-րդ դարը։

Սիգիշոարա, Ռումինիա

40-Wonders-of-the-World-26

Այս հրաշալի փոքրիկ քաղաքը հայտնի է իր միջնաբերդով, որը գտնվում է բլուրի վրա։ Սիգիշոարա հիասքանչ ճարտարապետական համալիրը բաղկացած է վառ և գեղեցիկ շենքերից, բացի այդ  այս քաղաքը հայտնի է՝ որպես Վլադ Ցեպեշի՝ Դրակուլայի դուքսի ծննդավայր։

Փամուքքալե, Թուրքիա

40-Wonders-of-the-World-27

Փամուքքալեի շուրջ գտնվող տարածքը հիշեցնում է ճերմակ ձյուն և սառույց տաք աղբյուրներում առկա կալցիումի պատճառով։

Գորջ տաճար, Ավստրալիա

Cathedral Gorge Purnululu

Գորջ տաճարի կիրճում, որը գտնվում է Բանգլ  լեռնալանջերի շուրջ, գտնվում է յուրօրինակ, բնական ամֆիթատրոնը՝ հայտնի իր բնական ակուստիկայով․ կիրճի մի մասում հնչեցրած ձայնը հրաշալիորեն հնչում է մյուս կողմում։

Ագեվազի կղզի, Ավստրալիա

40-Wonders-of-the-World-29

Այս անսովոր կղզում կան հրաշալի ժայռակազմավորումներ, կուսական լողափեր, անտառներ և մարգագետիններ, որոնք կատարյալ բնակեցման վայր են հանդիսանում  բացառիկ կենդանիների և բույսերի համար, այդ թվում՝ կենգուրուների։

Պալաու արշիպելագ, Միկրոնեզիա

40-Wonders-of-the-World-30

Այս կոմպակտ արշիպելագը իր մեջ ներառում է ամենավառ և գեղեցիկ ստորջրյա խութերն աշխարհում և համարվում է ամենագրավիչ վայրերից մեկը դայվինգի համար։

Միլֆորդ Սաունդ, Նոր Զելանդիա

SONY DSC

Նորզելանդական այս ֆյորդը ձևավորվել է շուրջ  20 000 տարի առաջ սառցաբեկորների ազդեցության ներքո։ Միլֆորդ Սաունդը հայտնի է հրաշալի բնապատկերներով, գեղեցիկ գետերով, ջրային կասկադներով և ջրվեժներով։

Պանցզին կարմիր լողափ, Չինաստան

40-Wonders-of-the-World-32

Լողափն իրենից ներկայացնում է մեծ ճահիճ, որտեղ աճում են  Suada ջրիմուռներ։ Այն ստացել է իր անվանումը՝ շնորհիվ արտաքին տեսքի, որը նրան հաղորդում են այդ բույսերը։

Մետեորայի մենաստաններ, Հունաստան

40-Wonders-of-the-World-33

Մետեորան մենաստանների խոշոր համալիր է՝ կառուցված  11-16 դարերում ավազաքարային ժայռերում։

Սելյալանդֆոս ջրվեժ, Իսլանդիա

40-Wonders-of-the-World-34

Եթե նայել ջրվեժի մյուս կողմը, կարելի է հիանալ տոննայով ջրերով, որոնք հոսում են վաթսուն մետր բարձրությունից։

Ֆերնանդու դի Նորոյա, Բրազիլիա

40-Wonders-of-the-World-35

Այս արևադարձային արշիպելագը գտնվում է Ատլանտյան օվկիանոսում և բաղկացած է  21 կղզիներից, իսկ նրա ջրերում ապրում են կենդանիների հազվագյուտ տեսակներ։

Քարե անտառ, Մադագասկար կղզի

40-Wonders-of-the-World-36

Յուրյան դարաշրջանի անսովոր ատամնավոր ժայռերը այս արգելանոցում իրենցից ներկայացնում են անանցանելի արգելապատնեշ, որոնք պաշտպանում են բույսերի և կենդանիների հազվագյուտ տեսակներին։ Տարածքը մինչ օրս լիարժեք ուսումնասիրված չէ, այդ պատճառով ժամանակ առ ժամանակ այստեղ հայտնաբերվում են ֆլորայի և ֆաունայի նոր ներկայացուցիչներ։

Բրոմո, Ինդոնեզիա

40-Wonders-of-the-World-37

2000 մետր բարձրությամբ գործող հրաբուխը գտնվում է  «Ավազների ծով» սարահարթի կենտրոնում։

Սիգիրիա, Շրի Լանկա

40-Wonders-of-the-World-38

Այս յուրօրինակ հնագույն քաղաքը կառուցվել է շուրջ  1500 տարի առաջ շուրջ 200 մետր բարձրությամբ ժայռի վրա, որի գագաթին գտնվում են հրաշալի պալատային համալիրի ավերակները։ Այդ քարե ամրոց մուտքը հսկա առյուծի երախի տեսք ունի։

Հերկուլեսի աշտարակ, Իսպանիա

40-Wonders-of-the-World-39

Փարոսը, որի  բարձրությունը հասնում է 55 մետրի, կառուցվել է հռոմեացիների կողմից 2-րդ դարում։ Հերկուլեսի աշտարակը բարձրությամբ երկրորդ փարոսն է Իսպանիայում։

Սաթե սենյակ, Եկատերինյան ամրոց, Ռուսաստան

40-Wonders-of-the-World-40

Ռուս կայսերական ընտանիքի նախկին նստավայր հանդիսացող ցարական Գյուղի Եկատերինյան պալատի այս սենյակը ամբողջովին կազմված է բալթյան սաթի վահանակներից։ Այժմ Սաթե սենյակը ամբողջովին վերականգնվել է, քանի որ օրիգինալ սաթե վահանակները և խճանկարները հանվել են նացիստների կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ և այդ ժամանակից ի վեր դրանք  այդպես էլ չեն հայտնաբերվել։

You might also like