Զբոսաշրջիկներին Վատիկան կթողնեն գիշերները

Notturni D"Arte ակցիան կտևի մինչև հոկտեմբերի 26-ը։ 

Իտալիայի Մշակույթի նախարարությունը մեկնարկել է Notturni D”Arte (Արվեստի գիշերներ) նախագիծը, որը հնարավորություն է տալիս զբոսաշրջիկներին այցելել Վատիկանի թանգարաններ ուրբաթ օրերին մայրամուտից հետո․ նշվում է թանգարանի պաշտոնական կայքում։ Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Բոլոր ցանկացողները կարող են շրջել թանգարանում գիդի ուղեցությամբ 19:00-ից  23:00-ն։ Մուտքի տոմսը կարժենա 21-ից  38 եվրո և այն կարելի է  ձեռք բերել միայն կայքում։

Երեկոյան այցելությունների ծրագրում է նաև համերգային ծրագիրը։

You might also like