Դեպի Թուրքիա զբոսաշրջիկների հոսքի աննախադեպ նվազում է գրանցվել այս տարի

Թուրքիա այցելած արտասահմանցի զբոսաշրջիկների թիվը 2016թ. ապրիլի դրությամբ նվազել է 28%-ով` մինչև 1,75 մլն մարդ համեմատած նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվն այս տարվա ապրիլին նախորդ տարվա միևնույն սեզոնի համեմատ նվազել է 79.28%-ով: Միևնույն ժամանակ 2015թ-ին զբոսաշրջիկների հոսքը Ռուսաստանից ամենամեծն էր Գերմանիայից հետո:

Թուրքիայի զբոսաշրջության նախարարության տվյալներով սա վերջին 17 տարվա ընթացքում ամենամեծ նվազումն է եղել թուրքական զբոսաշրջային ոլորտում: 1999-ին թուրքական զբոսաշրջային շուկան նվազեց պայմանավորված Աբդուլլա Օջալանի ձերբակալության հետ կապված դեպքերով:

Ավելի վաղ Ռոստուրիզմիհասարակական խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Դավիդենկոն հայտարարել էր, որ 2016թ-ին Ռուսաստանից Թուրքիա կայցելեն թվով մոտ 600 000 զբոսաշրջիկներ:

2015թ. նոյեմբերին ՌԴ նախագահ Վ. Պուտինը հրամարագիր ստորագրեց, որով տնտեսական պատժամիջոցներ սահմանվեցին Թուրքիայի նկատմամբ: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ նոյեմբերի 24-ին թուրքական ռազմաօդային ուժերը Սիրիայի տարածքում վայր գցեցին ռուսական СУ-24 ռմակօծիչը: Ըստ հրամանագրի` արգելված են Ռուսաստանի և Թուրքիայի միջև չարտերային թռիչքները:

Աղբյուրը` TwiMix.ru

You might also like