Հարավային Կորեա ժամանող բոլոր զբոսաշրջիկներին սմարթֆոն կբաժանեն

Զբոսաշրջիկները, ովքեր Հարավային Կորեա կժամանեն Սեուլի Ինչհոն միջազգային օդանավակայանով, անվճար սմարթֆոններ կստանան։ Ինչպես հայտնում է  Tech Times-ը՝ ակցիայի կազմակերպիչները  տեղի SK Telekom բջջային օպերատորն է, Տուրիզմի ազգային ասոցիացիան և  Samsung ընկերությունը։ Ճանապարհորդները, ովքեր կորոշեն մասնակցել ակցիային, կստանան Samsung Galaxy Note 5 սմարթֆոնի հինգօրյա օգտագործման իրավունք, որը կունենա մեկ Գբ  շարժական տվյալներ ներառող սիմ քարտ։ tourists arrive in South Korea will distribute free smartphonesՆշվում է, որ անվճար սմարթֆոն կարող է ստանալ շաբաթական միայն  250 մարդ։ Այդպիսով, տարեկան սմարթֆոնից կօգտվի շուրջ  12 հազար զբոսաշրջիկ։  Գաջեթը ստանալու համար ճանապարհորդները պետք է հայտ լրացնեն Տուրիզմի ազգային ասոցիացիայի կազմում։ Ակցիային գրանցման ձևը շուտով  կտեղադրվի կայքում։ Թե երբ կմեկնարկի ակցիան, չի նշվում։ Սա առաջին նման գովազդային արշավը չէ։ Օրինակ 2015  թվականի հուլիսին Լոնդոն Սիթիի օդանավակայանում վայրէջք կատարած ինքնաթիռներից մեկի ուղևորները ուղեբեռի փոխարեն ստացել են գարեջուր։

You might also like