Տուրիզմի հնարավորություններն իրականում անսպառ են…

Ժամանակակից աշխարհում տուրիզմը տնտեսական գործունեության ամենամեծ և դինամիկորեն զարգացող ոլորտներից է: Զբոսաշրջության բարձր աճն ու զարգացման տեմպերը տնտեսության տարբեր ոլորտներում մեծ ազդեցություն ունեն:  Տուրիզմը նաև համաշխարհային ինտեգրացման կարևորագույն գործոններից է:

Աշխարհում միջազգային տուրիզմը խիստ անհավասարաչափ է բաշխված: Դա բացատրվում է տարբեր երկրների սոցիալական և տնտեսական զարգացմամբ: Օրինակ` ԱՄՆ-ն ճանապարհորդության և զբոսաշրջության արդյունաբերությունում շարունակում է մնալ խոշորագույն գործատուներից մեկը: Այս երկրում 15, 8 մլն մարդ է աշխատում տուրիզմի ոլորտում:

Ինչևէ, մարդկանց նախասիրությունները տարբեր են, և այսօր կարելի է տարատեսակ ճանապարհորդություններ կազմակերպել տարբեր երկրներ տարբեր նպատակներով:

Համաշխարհային տուրիզմի ամենահանրաճանաչ ու հեռանկարային տեսակներից են մշակութային-ճանաչողական, թեմատիկ, արկածային, կրուիզային տուրերը և բնապահպանական տուրերը կամ էկոտուրերը:

Մշակութային-ճանաչողական տուրիզմի կենտրոններից են Եվրոպան, Ասիան և Մերձավոր Արևելքը: Այս տարածաշրջանները աչքի են ընկնում իրենց պատմամշակութային արժեքներով: Ամիսներ տևող արշավներ են կազմակերպվում, օրինակ, դեպի Տիբեթ և Հիմալայներ:

Հիմալայներն աշխարհի ամենաբարձր լեռներն են

Բնապատկեր Տիբեթից

Տուրիզմի այս տեսակը զարգացած է հատկապես հարավ-արևելյան Եվրոպայում, Հնդկաստանում, Չինաստանում:

Շատ մարդկանց հետաքրքրում են թեմատիկ ճանապարհորդությունները: Դա կարող է կապված լինել որոշակի երևույթների, առարկաների կամ իրադարձությունների հետ: Օրինակ` ինչ-որ երկիր կարող է աչքի ընկնել իր յուրահատուկ կլիմայով կամ հնադարյան հուշարձաններով: Շատ երկրներում էլ անց են արտասովոր փառատոններ են կազմակերպվում:

Ռիո դե Ժանեյրոյի շքեղ կառնավալը

Հյուսիսային Կորեայում ամեն ամառ անցկացվում է Ցեխի փառատոնն ամեն տարի երկու միլլիոն զբոսաշրջիկի է գրավում

Երկիր մոլորակի վրա դժվար է գտնել չուսումնասիրված վայրեր, ուստի շատ արկածախնդիրների ու  ռոմանտիկների կանչում են մոլորակի ամենահեռավոր կետերը, խորջրյա ծովերն ու օվկիանոսները, բարձրադիր լեռները: Արկածային ճանապարհորդությունը հատկապես զարգացած է Անտարկտիդայում, Կենտրոնական Ասիայի երկրներում, Հարավային Ամերիկայում ու Ռուսաստանում:

Երկինք մխրճվող լեռները միշտ էլ ձգում են մարդկանց

Կրուիզային ճանապարհորդությունը նույնպես արագ է զարգանում: Եվրոպական երկրներն ու Հյուսիսային Ամերիկան տուրիզմի այս տեսակի երկրներից են: Այս երկներում հսկայական նավեր են կառուցվում, որոնք տեղավորում են հազարավոր ուղևորների:

Ուղևորատար նավը մայրամուտին

Էկոտուրիզմը, կարելի է ասել, զբոսաշրջության ամենապատասխանատու ոլորտներից է: Այն նախատեսված է բնության պահպանման և տեղացիների բարօրության համար:

Բնությունը մի հրաշք է, որը պետք է պահպանել

Տուրիզմի բոլոր ոլորտներն էլ հետաքրքիր են, մենք կարող ենք դրանք նույնիսկ զուգակցել միմյանց հետ:

Հաճելի ճանապարհորդություն բոլորիս:

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

Նյութը տրամադրել է Regent Կրթախորհրդատվական Կենտրոնը, որն իրականացնում է տուրիզմի ոլորտի դասընթացներ հետևյալ ուղղություններով`

  • ԳԻԴ-էքսկուրսավարների մասնագիտացված դասընթացներ
  • Տուրիզմ-Անգլերենի բարձրակարգ դասընթացներ
  • Տուրիզմի ծառայությունների մատուցման AMADEUS համակարգի հավաստագրված դասընթացներ և վերապատրաստման/լիցենզավորման կուրսեր
  • 1C-Hotel: հյուրանոցային բիզնեսի կառավարման ավտոմատ համակարգ
  • TillyPad XL: սպասարկման և ժամանցի ոլորտի ձեռնարկությունների կառավարման ավտոմատ համակարգ:

Regent Կրթախորհրդատվական Կենտրոնի կոնտակտային տվյալներն են`

Երեւան 0001, Վազգեն Սարգսյան 26/3, 301 գրասենյակ
Հեռ. (010) 525-447, 055-555-001, 055-111-039
www.regent.am   |   info@regent.am

You might also like