Տուրիզմը ինֆորմացիոն տեխնոլոգիաների դարաշրջանում

Վերջին տարիների ընթացքում ինֆորմացիոն տեխնոլոգիաների դերը տուրիզմի ոլորտում զգալի է, և այս միտումը, իհարկե, կշարունակվի: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ինտեգրումը տուրիզմի, ինչպես նաև այլ շատ ոլորտներում արդեն իսկ շահավետ բիզնեսի հաջողության բանալիներից մեկն է: Իսկ այդ ինտեգրացումը նշանակում է, որ տեխնոլոգիաները, գովազդային ռազմավարությունը և տվյալ ոլորտի նպատակները միավորվում են` հասնելու ցանկալի արդյունքներին:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաները տուրիստների ուշադրությունը գրավելու ամենամեծ հնարավորությունն են տալիս: Գովազդային տեսահոլովակները, ինտերնետային վեբ-կայքերը, հեռուստատեսային գովազդները, տուրիզմի մասին վավերագրական ֆիլմերը զբոսաշրջիկի ուշադրությունը գրավելու հիանալի միջոցներ են:

Ներկայումս տուրիզմի շատ ոլորտներ են օգտվում ինֆորմացիոն «մայրուղու» առավելություններից: Տեխնոլոգիաները նպաստում են տուրիզմի վերաբերյալ ինֆորմացիայի մշակման, կուտակման, տեղաբաշխման արագությանն ու արդյունավետությանը: Ինֆորմացիոն տեխնոլոգիաները կարող են կրճատել ինֆորմացիայի մշակման ծախսերը, ինֆորմացիայի ձեռքբերման արագությունը և մեծացնել հաճախորդի ներգրավումը գործարքների կառավարման մեջ:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների կարևորագույն դերերից մեկն էլ մրցութային առավելությունների զարգացումն է: Տուրիզմը կատարելագործող ինֆորմացիոն տեխնոլոգիաները հիմնականում կիրառվում են զբոսաշրջության առաքման ծառայություններում, զբոսաշրջության կառավարման մեջ, շուկայագիտության ոլորտում, արտադրողների, սպառողների, զբոսաշրջիկերի միջև հարաբերություններում:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների առավելությունից օգտվում են ավիափոխադրող ընկերությունները, տուր-օպերատորները, տուրիստական գործակալությունները, հյուրանոցները, ավտոմեքենաների վարձույթով զբաղվող ընկերությունները և ի վերջո զբոսաշրջիկները, ովքեր մշտապես ինֆորմացիայի կարիք ունեն:

Զբոսաշրջության համաշխարհային արդյունաբերության ոլորտը կարգավորող տարբեր համակարգեր գոյություն ունեն, որոնցից ամենալայնորենն օգտագործվում է Amadeus GDS (Global Distribution System) համակարգը:

Ամադեուսը ավելի ճկուն և առաջադեմ լուծումներ է մատակարարում տուրիստական ընկերություններին, քան ցանկացած տեխնոլոգիական ընկերություն: Աշխարհում շատ տուրիստական ընկերություններ կիրառում են Ամադեուսը` որպես որոնման, ամրագրման, գնման և այլ լուծումներ առաջարկող լավագույն համակարգ: Շատ ընկերություններ էլ առաջարկում են Ամադեուսի կատարյալ իմացություն ոլորտում աշխատելու համար: Ուստի համակարգին տիրապետելը շատ ավելի լայն հնարավորություններ կտա:

Առավել հայտնի համաշխարհային այնպիսի ավիաընկերություններ, ինչպիսիք են Air France-ը, Iberia-ն, Lufthansa-ն, SAS-ը, կիրառում են այս համակարգն իրենց հիմնական գործառույթների իրականացման ընթացքում: Համաշխարհային զբոսաշրջության շուկայի 35%-ը Ամադեուս համակարգի «ձեռքում» է: Այն լայնորեն կիրառվում է ամբողջ Եվրոպայում և Ասիայում:

Ներկայումս Ամադեուսն առաջարկում է նաև ծրագիր հեռախոսների համար: Այս ծրագիրն առաջարկում է մինչ ճանապարհորդությունը, ընթացքում և ճանապարհորդությունից հետո գործառույթներ, որոնք ճանապարհորդներին հնարավորություն կտան հստակ իմանալ թռիչքների, մեքենաների վարձույթների, հյուրանոցներում նախընտրելի համարների ամրագրման և այլնի մասին:
Ամեն ինչ հեշտացվել է: Մենք պարզապես կարող ենք զանգել կամ միացնել մեր համակարգիչը, տոմս պատվիրել, հյուրանոցում համար ամրագրել, նկարներով ու տեսահոլովակներով տեսնել, թե ուր ենք գնալու, որտեղ ենք մնալու: Եվ ի վերջո, այս ամենը կարող ենք անել նաև մեր հեռախոսներով` շնորհիվ Ամադեուսի կատարելագործվող համակարգի:

«Regent» Կրթախորհրդատվական Կենտրոնը հանդիսանում է Amadeus GDS համակարգի հավաստագրված ուսումնական կենտրոն` լիցենզավորված Amadeus Information Technologies (Russia) ընկերության կողմից: Կենտրոնն առաջարկում է Amadeus համակարգի ուսուցման և վերապատրաստման լիցենզավորված դասընթացներ` ավարտին տրամադրելով համապատասխան սերտիֆիկատ՝ հավաստված Amadeus Information Technologies (Russia) ընկերության կողմից:

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

Նյութը տրամադրել է «Regent» Կրթախորհրդատվական Կենտրոնը, որն իրականացնում է տուրիզմի ոլորտի դասընթացներ հետևյալ ուղղություններով`

  • ԳԻԴ-էքսկուրսավարների մասնագիտացված դասընթացներ
  • Տուրիզմ-Անգլերենի բարձրակարգ դասընթացներ
  • Տուրիզմի ծառայությունների մատուցման AMADEUS համակարգի հավաստագրված դասընթացներ և վերապատրաստման/լիցենզավորման կուրսեր
  • 1C-Hotel: հյուրանոցային բիզնեսի կառավարման ավտոմատ համակարգ
  • TillyPad XL: սպասարկման և ժամանցի ոլորտի ձեռնարկությունների կառավարման ավտոմատ համակարգ:

Regent Կրթախորհրդատվական Կենտրոնի կոնտակտային տվյալներն են`

Երեւան 0001, Վազգեն Սարգսյան 26/3, 301 գրասենյակ
Հեռ. (010) 525-447, 055-555-001, 055-111-039
www.regent.am   |   info@regent.am

You might also like