Տուրօպերատորները երթուղիներ են մշակել պոկեմոններին որսացողների համար

Եվրոպական ընկերությունները մշակել են թեմատիկ տուրեր գերպոպուլյար Pokemon GO խաղի երկրպագուների համար։ Այդ ուղևորության ընթացքում զբոսաշրջիկները կարող են որսալ հազվագյուտ պոկեմոնների․ այդ զվարճալի հրեշիկները խաղի հեղինակների կողմից սփռված են ամբողջ աշխարհով այնպես, որ մի երկրում կամ քաղաքում կան կոնկրետ տեսակներ, իսկ մյուսում հանդիպում են  շատ հազվադեպ։ Խաղի նպատակն է որսալ նրանց իրականության մեջ և վերապատրաստել պոկեմոնների մարտերի համար։

Pokemon-Go-friendly-hotels

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն՝ իսպանական տուրօպերատորներից մեկը առաջարկել է հաճախորդներին 13-օրյա ուղևորություն ԱՄՆ, որտեղ առկա են պոկեմոններ, որոնք չեն հանդիպում Իսպանիայում։ Երթուղու մասնակիցներին սպասում են հուշումներ։ Հազվագյուտ վեց պոկեմոնների գտնվելու վայրը դեռևս անհայտ է, այդ պատճառով զբոսաշրջիկներին առաջարկում են մեկնել ճանապարհորդության ողջ աշխարհով, որպեսզի գտնեն նրանց։

You might also like