Ժամանակակից զբոսաշրջիկները մինի բարերում չեն կարողանում գտնել այն, ինչ անհրաժեշտ է

Ճանապարհորդների ավելի քան 70%-ը երբեք չի օգտվում հյուրանոցային մինի բարերից․ պարզել են  GO Airport Express-ի և The GO Group, LLC-ի մասնագետները։ Իսկ  20%-ը հայտարարել է, որ երբեմն-երբեմն բացում է համարի սառնարանը։ Եվ միայն  4%-ն է մշտապես օգտվում այդ ծառայությունից։

Mini bar

Հարցումը անցկացվել է ավելի քան  733 ճանապարհորդների շրջանում։ Որոշ մասնակիցներ նշել են, որ մինի բարերում առկա խորտիկները և խմիչքները շատ թանկ են համարում։ Երբեմն ճանապարհորդները օգտվում են սառնարաններից իրենց փաստաթղթերը պահելու համար։  Տղամարդիկ առավել հաճախ մինի բարից վերցնում են ալկոհոլ  (27%), կանայք նախընտրում են շշալցված ջուր (47%), ընդեղեն և հացահատիկային բատոններ։

Mini bar

«Ժամանակակից զբոսաշրջիկները դարձել են ավելի փորձառու և գիտակից ծախսերի և առողջ կենսակերպի հարցում։ Այդ պատճառով հյուրանոցները պետք  է վերանայեն մինի բարերում եղած ապրանքները՝ կախված հյուրերի նաասիրությունից»,—նկատել է Ջոն Մակկարտին՝  GO Airport Express-ի ղեկավարը։

You might also like