Կենդանիների պաշտպանության համաշխարհային կազմակերպությունը դեմ է հանդես եկել Բալի կղզու զբոսաշրջային գրավչություններին

Կենդանիների հանդեպ այդ դաժան վերաբերմունքի դեմ միակ պայքարը կլինի այն, որ զբոսաշրջիկները հրաժարվեն ֆինանսավորել այդ ժամանցը։ 

Կենդանիների պաշտպանության համաշխարհային կազմակերպությունը ոչառևտրային կենդանապաշտպան կազմակերպություն է, որն իրականացնում է իր գործունեությունը ավելի քան   150  երկրում։ Նրա ավստրալիական բաժնի աշխատակիցները որոշել են վերլուծել իրենց հայրենակիցների ամենաշատ այցելած ուղղությունները և ուշադրությունը սևեռել ամենասիրելի հանգստավայրերից մեկի՝ Բալիի վրա։

Բալի, Ինդոնեզիա

ԿՊՀԿ-ի եզրակացությունը հիասթափեցնող է եղել․ զբոսաշրջային գրավչության համար օգտագործվող կենդանիների 100%-ը դաժան վերաբերմունքի է արժանանում։ Տեղի այգիներն ու տուրօպերատորները ապօրինի կերպով իրենց բնական միջավայրից հեռացնում են փղերին, դելֆիններին, օրանգուտաններին, վագրերին և կրիաներին։

Բալի, Ինդոնեզիա

Կենդանիների մեծ մասի  ատամները կտրված են կամ ամբողջովին հեռացված։ Մարդկանց հետ շփվելուց առաջ նրանց ճնշում են (օգտագործում են հատուկ դեղորայք կամ ֆիզիկական պատիժ), որպեսզի թուլացնեն նրանց բնազդն ու նվազեցնեն զբոսաշրջիկների վրա հարձակվելու ռիսկերը։ Նրանց բնակության պայմանները ևս անմխիթար են․ վայրի կենդանիները բնակվում են փոքր տարածքում և չեն ստանում անհրաժեշտ բուժօգնություն։

You might also like