Հայտնի են դարձել Airbnb-ի հաճախորդների սեքսուալ նախընտրությունները (18+)

2017 թվականի հուլիսին Հարավային Կորեայից մի զույգ Ճապոնիայում գտնվող վարձակալած բնակարանում հայտնաբերել էր թաքնված տեսախցիկ։

House Method ռեսուրսի անցկացրած նոր հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ  Airbnb-ով տուն վարձակալած, հարցմանը մասնակից մարդկանց 53,9 տոկոսը սեքսով է  զբաղվում վարձակալած բնակարանում։ Այդ մասին հայտնում է ռեսուրսի պաշտոնական կայքը․ գրում է  Lenta-ն։

Հարցմանը մասնակցել են հազարավոր հաճախորդներ, որոնց  27,9-ը նախընտրում է դա անել լոգարանում, 22,5 տոկոսը բազմոցի վրա, 11,6 տոկոսը խոհանոցում, 10,8 տոկոսը ջակուզիում, 6,2 տոկոսը լողավազանում, 3 տոկոսը սեղանի վրա։

Airbnb բնակարանի վարձակալման ծառայություն

Բացի այդ, փորձագետները Airbnb-ի 100 վարձատուներին հարցրել են և պարզել, թե վարձակալների որ սովորություններն են նրանց ամենաշատը բարկացնում։ Ամենաբարկացնողը, պարզվել է, օդորակիչը իրենց բացակայության ժամանակ միացրած թողնելն է (42 տոկոս), դրան հետևում է ժամանման ժամի փոփոխությունը վերջին րոպեին  (15 տոկոս) և ժամանման մասին տեղեկությունների սխալ ընկալումը (15 տոկոս)։

You might also like