Օտարերկրացիների համար աշխարհի ամենաթանկ քաղաքների վարկանիշային ցուցակը

Mercer գործակալությունը անցկացրել է ուսումնասիրություն և պարզել` ինչ արժի ապրելը աշխարհի տարբեր քաղաքներում: Մասնագետները համեմատել են ապրելավայրի, փոխադրամիջոցի, սնունդի, հագուստի, կենցաղային ապրանքների գների տարբերությունները 5  մայրցամաքների 214 քաղաքներում:
Որպես հիմք, ինչպես միշտ, ընտրվել է Նյու-Յորքը, իսկ մյուս բոլոր քաղաքները համեմատվել են նրա հետ: Արտարժույթի փոփոխությունները նույնպես ամրագրվել են ամերիկյան արտարժույթի համաձայն:

Այսպիսով, արտագաղթյալների համար ամենաթանկ քաղաք է համարվել Անգոլիայի Լուանդա քաղաքը: Բարձր գների հիմնական պատճառը տեղական նավահանգստում բեռների մշակման ինտենսիվ և ժամանակատար գործընթացն է: Բացի սրանից, քաղաքի ենթակառույցները լուրջ վնասվել են երկրում  քաղաքացիական պատերազմի ժամանակ: Օրինակ` մեկ լիտր կաթը Անգոլիայում  կարող է հասնել երեք դոլարի, իսկ մայրաքաղաքում երկու սենյականոց բնակարանի վարձավճարը` յոթ հազար դոլար մեկ ամսվա համար:

Վարկանշային ցուցակի երկրորդ տեղում Տոկիոն է, իսկ Նջամենան (Չադ) հայտվել է երրորդ հորիզոնականում: Մոսկվան չորրորդ տեղում է, իսկ Ժնևը և Օսական` համապատասխանաբար  հինգերորդ և վեցերորդ տեղերում: Շվեյցարական Ցյուրիխը մեկ հորիզոնականով բարձրացել է և այժմ գտնվում է յոթերորդ հորիզոնականում:  Իսկ Հոնգկոնգը, հակառակը, իջել է իններորդ հորիզոնական: Ամենաթանկ քաղաքների տասնյակում նորեկ են դարձել  Սինգապուրը (8), որը բարձրացել է 11-րդ հորիզոնականից և Սան Պաուլոն (10):Ամենա ոչ թանկ քաղաք է ճանաչվել Կարաչին(Պակիստան):

Mercer գործակալության ավագ գիտաշխատող Նատալի Կոնստանտին-Մետրալը նշում է, որ այս ցուցակում քաղաքների տեղաբաշխումը առաջացրել է արտարժույթի անկայունության, գնաճի, քաղաքական անկայունության, բնական աղետների խնդիրներ: Փորձագետի խոսքերով` Եվրոպայի բոլոր քաղաքներում կյանքի գինը  մնում է հարաբերական կայուն, այն դեպքում, որ Աֆրիկայում պատկերը միատիպ չէ: Բնակավայրի բացակայությունը հանգեցրել է կյանքի գնի աճի շրջանի մի քանի առանցքային քաղաքներում, օրինակ` Հյուսիսային Աֆրիկայում:

You might also like