Հայտնի է ճաապարհորդության համար ամենահարմարավետ անձնագիրը

Passport Index ինտերնետ ծառայության վերլուծաբանները կազմել են աշխարհի տարբեր երկրների անձնագրերի վարկանիշային աղյուսակը։ Ընտրության համար չափանիշ է հանդիսացել երկրների ցանկը, որտեղ անձնագրի տերը կարող է մեկնել առանց վիզայի կամ վիզան ստանալ հենց սահմանն անցնելիս։ Այդ մասին հոկտեմբերի 25-ին հայտնում է Lenta-ն՝ հղում կատարելով Independent-ին։

Սինգապուրի անձնագիր

Առաջին տեղը զբաղեցրել է Հարավարևելյան Ասիայի Սինգապուր քաղաք-պետության անձնագիրը, որով առանց վիզայի կարելի է մեկնել 159 երկիր։ Երկրորդ տեղում Գերմանիան է։ Գերմանական անձնագրով առանց վիզայի կարելի է մեկնել 158 երկիր։ Երրորդ տեղը կիսել են Շվեդիան և Հարավային Կորեան (157 երկիր)։ ԱՄՆ-ն, Կանադան, Իռլանդիան և Մալայզիան վեցերորդ տեղում են (154 երկիր)։ Ուկրաինան գտնվում է 32-րդ տեղում Մակաոյի և Թայվանի հետ (առանց վիզայի մուտք 120 երկիր)։ Ռուսաստանը 41-րդ տեղը կիսել է Մակեդոնիայի և Կիրիբաթիի հետ՝ 108 երկիր։ Վարկանիշային աղյուսակի վերջին հորիզոնականներում հայտնվել են Սիրիան (29 երկիր), Պակիստանը և Իրաքը (26 երկիր) և Աֆղանստանը, որի անձնագրով առանց վիզայի կարելի է մեկնել միայն 22 երկիր։

Սիրիայի անձնագիր

You might also like