Բացահայտվել է հյուրանոցների լողավազանների մահացու վտանգը

Ջրից վարակվել է 27 հազար մարդ, որոնցից ութը մահացել է։ 

ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը զգուշացրել է զբոսաշրջիկներին վտանգի մասին, որը թաքնված է հյուրանոցային լողավազաններում։ Այդ մասին գրում է  Lenta-ն՝ հղում կատարելով Fox News-ին։

Համաձայն ամենամյա հաշվետվության՝ 2000- 2014 թվականներին գրանցված հիվանդությունների շուրջ մեկ երրորդը ճանապարհորդները ստացել են լողավազաններում և հիդրոմերսող լոգակոնքերում։ 

Ըստ ստացված տվյալների՝ լողավազաններում հայտնաբերված ամենատարածված վարակիչ բակտերիան կրիպտոսպորիդիան է, որը պատճառ է  դարձել 89 տոկոս հիվանդությունների համար։ 

Հյուրանոցային լողավազան

«Կրիպտոսպորիդիա պարունակող մեկ կաթիլ ջուր կուլ տալն անգամ կարող է հանգեցնել սրտխառնոցի, փորլուծության, ստամոքսի սպազմի և փսխման, որոնք շաբաթներ կտևեն»,- նշել է առողջ լողի ծրագրի ղեկավար Միշել  Հլավսան։ «Քլորը չի կարող արագ սպանել այդ բակտերիաները, այդ պատճառով մենք պետք է առաջին հերթին չթողնենք, որ այն հայտնվի ջրում»,- հավելել է նա։

Այդ կապակցությամբ՝ Հլավսան ծնողներին խորհուրդ է տվել փորլուծությամբ տառապող իրենց երեխաներին չթողնել մուտք գործել լողավազան երկու շաբաթ, մինչև վարակը վերջնականապես մաքրվի օրգանիզմից։

You might also like