Չեխիայում լիովին արգելել են ծխել հասարակական վայրերում

Մայիսի 31-ից Չեխիայում սկսկել է գործել հասարակական սննդի ցանկացած հաստատությունում, հասարակական տրանսպորտում, դպրոցներում, հիվանդանոցներում, ցուցասրահներում, թատրոններում և կինոթատրոններում, մարզադաշտերում և խաղահրապարակներում  ծխելու արգելքի մասին օրենքը։

Արգելքը վերաբերում է  նաև նարգիլեին և էլեկտրոնային սիգարետներին․ դրանք դեռևս կարելի է կիրառել ռեստորաններում և բարերում, բայց մնացած հասարակական վայրերում արգելված են։

Հասարակական վայրում ծխելու համար տուգանքը կազմում է 5 հազար կրոն (189 եվրո) օրինախախտի համար և մինչև  50 հազար կրոն (1890 եվրո) հաստատության համար, որտեղ ծխել են․ գրում է Aktualne.cz պարբերականը։

You might also like