Բրիտանացի պրոֆեսորը գտել է իդեալական ավազե ամրոցի բանաձևը

Բրիտանացի գիտնականը վստահեցնում է, որ իդեալական ավազե ամրոցի բանաձևը, որը երկար է պահպանվում, բաղկացած է մեկ դույլ ջրից և ութ դույլ չոր նյութից։ Այդ մասին նշվում է The Conversation պորտալում․ գրում է Lenta-ն։

Անգլիայի Բորնմուտյան համալսարանի պրոֆեսոր Մեթյու Բեննետը (Matthew Bennett) նաև նշել է, որ ամրոցի ամրությունը կախված է ավազահատիկների ձևից։ Դրանք պետք է լինեն մանր և անկյունավոր, որպեսզի լավ կպնեն մեկը մյուսին և պահեն ջուրը։ Հղկված ավազն այս գործի համար հարմար չի լինի։

 Ավազե ամրոց

Բացի այդ, գիտնականը զգուշացրել է, որ ջրի ինչպես չարաշահումը, այնպես էլ՝ պակասը կհանգեցնի անհաջողության։ Երկու դեպքում էլ ավազե ամրոց պատրաստել չի հաջողվի։ Բեննետը պատմել է, որ այս եզրակացությանը հանգել է փորձարկումների արդյունքում։ Դրա համար նա ավազե ամրոցներ է կառուցել Մեծ Բրիտանիայի  10 հայտնի լողափերում։ Պարզվել է, որ այդ գործի համար լավագույն ավազը կարելի է գտնել Անգլիայի հարավային ափին գտնվող Տորկի քաղաքին կից հանգստյան գոտում։

Գիտնականը այս թեմայի ուսումնասիրությամբ զբաղվում է  2004 թվականից, երբ Բորնմուտյան համալսարան նման հայտով դիմել է տուրիստական ընկերություններից մեկը։

You might also like