Tax free. ինչպե՞ս գնումներ կատարել արտերկրում և չվճարել հարկեր

Ամեն ինչ թաքս ֆրիի մասին։

Արտերկրյա գնումներն ու հուշանվերները, երբեմն, այնքան են արժենում, որքան բուն ճանապարհորդությունն է։ Սակայն հնարավորություն կա այդ գումարը կրճատել ԱԱՀ-ի հաշվին, որը օտարերկրացիները կարող են չվճարել։ Եվ որքան շատ դուք գնեք, այնքան զգալի կլինի խնայումը։ Ձեզ ենք ներկայացնում, թե ինչպես է գործում  Tax free-ն և ինչ է պետք անել գումարը վերադարձնելու համար։

Ու՞մ համար և ի՞նչ պայմաններում է գործում Tax free-ն

Գնումների արժեքի մի մասը կարող է վերադարձնել ցանկացած օտարերկրացի, ով չունի քաղաքացիություն կամ այլ կարգավիճակ, որը թույլ է տալիս ապրել և աշխատել այն երկրում, որտեղ ձևակերպվում է Tax free-ն։ Հարկերը վերադարձվում են զբոսաշրջիկների երկրից դուրս տարվող ապրանքներից։ Համակարգը գործում է  ոչ բոլոր երկրներում։ Ճանապարհորդությունից առաջ լավ կլինի դա ճշտեք։ Վերադարձվող գումարի  չափը կախված է անդորագրի գումարից և հարկային դրույքաչափից։ Օրինակ, Սինգապուրում դա կազմում է 7 %, Հունգարիայում՝  27 %։ Բոլոր վայրերում գործում է նվազագույն գումարի չափ, որը ծախսելուց հետո Tax free-ն կգործի։ Շվեդիայում  պետք է կատարել նվազագույնը  200 SEK-ի գնում, Իսպանիայում՝  90,16 EUR-ի։ 

Շոփինգ տուրիզմ

Ինչպե՞ս հաշվել Tax free-ն

Դիտարկենք, թե ինչպես հաշվել վերադարձվող գումարը Շվեդիայից 300 SEK արժողությամբ ապրանք գնելու օրինակով, եթե  ԱԱՀ-ն  25 % է։ Եթե առանց ԱԱՀ-ի ապրանքի գինը համարենք  100 %, ապա 300 SEK-ը 125 % է։

300 SEK x 25 % / 125 % = 60 SEK։ Ծախսելով  300 SEK, դուք հետ կստանաք ոչ թե  75, այլ՝ 60 SEK։ 

Ո՞ր գնումներից են վերադարձնում գումար

Tax free-ն, սովարաբար, տարածվում է հուշանվերների, հագուստի, տեխնիկայի և այլ  ոչ պարենային ապրանքների վրա։ Մթերքների և դեղերի գնման դեպքում  հարկերը հազվադեպ են վերադարձնում։ Բացի այդ, անդորագիր և հայտ ոչ բոլոր առևտրային կետերն են տալիս։ Փնտրեք Tax free նշումով խանութներ։ Սովորաբար դրանք լինում են խոշոր առևտրի կենտրոններում կամ զբոսաշրջային փողոցներում։

Տաքս ֆրի խանութ

Չմոռանաք ձեզ հետ վերցնել արտերկրյա անձնագիրը։ Առանց դրա վաճառողը կարող է հրաժարվել լրացնել հայտը։

Ինչպե՞ս ձևակերպել փաստաթղթերը

Գումարը հետ ստանալու համար պետք է վաճառողից խնդրել  Tax free կնիքով անդորագիր և հայտ լրացնել։ Վերջինս կարող է տարբերվել՝ կախված այն բանից, թե ինչ օպերատորի հետ է համագործակցում խանութը։ Սակայն կետերը նույնն են․ անձնագրային տվյալներ, գրանցման հասցե և էլեկտրոնային հասցե։ Ծրարը ստանալով՝ ստուգեք, թե բոլոր փաստաթղթերը տեղում են․ անդորագիր, հայտ և Tax free-ի կիրառման պայմանների մասին բրոշյուր։

Համոզվեք, որ վաճառողը ստորագրել է փաստաթղթի տակ, այլապես՝ գումարը չեն վերադարձնի։

Թաքս ֆրի փաստաթուղթ

Որտե՞ղ և ինչպե՞ս ստանալ գումարը

Շատ զբոսաշրջիկներ օգտվում են օդանավակայանի Tax free cash Refund կետերից։ Թռիչքի օրը նախապես գնացեք օդանավակայան, որպեսզի չուշանաք գրանցումից․ գումարի վերադարձի համար հերթեր են լինում։ Նախ պետք է մոտենալ մաքսային գրանցասեղանին, տեսուչը կստուգի և կկնքի փաստաթղթերը։

Tax free համակարգով գնված իրերը ավելի լավ է դնել ձեռքի ուղեբեռում․ մաքսային ծառայության աշխատակիցները հաճախ ստուգում են գնումների փաթեթի ամբողջականությունը և համեմատում անդորագրի հետ։

Երբ մաքսային ծառայությունը հաստատի, կարող եք գնալ գումարի ետևից։ Այն կարող եք վերցնել ինչպես կանխիկ, այնպես էլ՝ քարտի վրա։ Երկու դեպքում էլ գանձապահը կատարված գործողության համար վճար կվերցնի․  3—10 %՝ կախված անդորագրի գումարից։ Անկանխիկ ստացման դեպքում կարող եք որոշակի գումար կորցնել նաև արտարժույթի փոխանակման ժամանակ, եթե ձեր քարտը այլ արժույթով է։

Հարկի վերադարձման կետ

Գումարը վերադարձնելու այլ եղանակներ

Երբեմն  Tax free-ի գրասենյակ կարելի է գտել նաև քաղաքի կենտրոնում։ Այդ դեպքում գործընթացը մի փոքր փոխվում է։ Սկզբում տալիս են գումարը, այնուհետև՝ կարող եք ստանալ մաքսային ծառայության կնիքը օդանավակայանում։ Չմոռանաք կնքված փաստաթղթերը թողնել   Tax free արկղիկում, որը կգտնեք տեղում։ Եթե օպերատորը չստանա ծրարը, գումարը քարտից հետ կգանձվի, որը սքանավորելու են գումարը տալիս։

Tax free անդորագիրը ունի գործունակության ժամկետ՝ մի քանի ամսից մինչև մի քանի տարի՝ կախված երկրից և օպերատորից։ Այդ ընթացքում կարելի է ստանալ գումարը ցանկացած եղանակով։

Նրանք, ովքեր ուշ կգնան օդանավակայան և չեն հասցնի կատարել այդ գործողությունները, կարող են ծրարը թողնել Tax free արկղիկում։ Բայց չմոռանաք թղթերում լրացնել ձեր քարտի հաշվեհամարը, որին ցանկանում եք ստանալ գումարը։

Բարի հանգիստ և հաճելի գնումներ։

 

You might also like