Մեկնարկել է աշխարհում առաջին ծովային սեքս-կռուիզը

Վենետիկում մեկնարկել է աշխարհում առաջին Desire Cruise էրոտիկ ծովային կռուիզը։ Azamara Quest նավը ճանապարհ է ընկել սեպտեմբերի  26-ի երեկոյան։ Այս տեղեկատվությունը հասանելի է Seatracker.ru կայքում, որտեղ կարելի է հետևել նավերի տեղաշարժմանը իրական ժամանակում․ գրում է  Lenta-ն։

180 մետր երկարությամբ շքեղ նավը ճանապարհորդություն կկատարի Ադրիատիկ ծովով։ Այն կմտնի Խորվաթիայի և Սլովենիայի  նավահանգիստներ։

Կռուիզը կավարտվի հոկտեմբերի 3-ին՝ վերադառնալով Վենետիկ։ Ինչպես հայտնում է նախագծի կայքը՝ Desire Cruise-ի բոլոր տոմսերն արդեն վաճառվել են։ Ընդ որում, դրանք արժեցել են 3,2 հազարից  11 հազար դոլար՝ յուրաքանչյուր նավախցիկի համար։

Desire Cruise սեքս կռուիզ

Ճանապարհորդության ընթացքում հանգստացողների համար կկազմակերպվեն էրոտիկ երեկույթներ և այլ զվարճանքներ մեծահասակերի համար։ Azamara Quest նավի որոշակի հատվածներում կարելի է շրջել ամբողջովին մերկ։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ երկրորդ Desire Cruise-ը տեղի կունենա  2018 թվականին։ Նավը կլողա ապրիլի 28-ին Բարսելոնայից և կավարտի իր ուղին մայիսի 5-ին Հռոմին մոտ գտնվող իտալական քաղաքում։

You might also like