«Մետաքսե ճանապարհի մարտահրավեր» բլոգերային մրցույթի հաղթողները կայցելեն Հայաստան

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում տեղի ունեցող «World Travel Market» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսի շրջանակներում մեկնարկել է «Մետաքսե ճանապարհի մարտահրավեր» բլոգերների միջազգային մրցույթը:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հանրային կապերի գրասենյակից հայտնում են, որ Հայաստանն, ի դեմս Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի, հանդիսանում է մրցույթի գլխավոր հովանավորը:

Այս մրցույթում աշխարհի լավագույն բլոգերները մրցելու են՝ «Մետաքսե ճանապարհին» նվիրված լավագույն բլոգի մրցանակի համար:

Դեկտեմբերին միջազգային ժյուրիի որոշմամբ հաղթած 2 բլոգերներ հնարավորություն կունենան այցելելու Հայաստան, ապա իրենց տպավորություններով ու բացահայտումներով իրենց բլոգներում: | News.am

You might also like