Սեքս-տուրիզմի ապագան անդրոիդներինն է

Նոր Զելանդիայի գիտնականները լրջորեն մտածում են առաջիկա մի քանի տասնյակ տարիներին սեքս-արդյունաբերության հեռանկարների մասին: Սեքս-տուրիզմի ապագան, ըստ գիտնականների, կապված է անդրոիդների հետ:

Տուրիզմի ոլորտում կանխատեսումների գծով մասագիտացած պրոֆեսոր Յան Յոմանը եւՎելինգթոնի Վիկտորիա համալսարանի սեքսոլոգ Միշել Մարսը առաջարկել են իրենց տեսլականը, օրինակ, 2050թ. համար: Նրանց կարծիքով` հենց անդրոիդային մարմնավաճառությունը կգերիշխի սեքս ծառայությունների ոլորտում: Սեքս-ստրկուհիները տեղը կզիջեն ռոբոտներին, ինչը թույլ կտա վերջ դնել սեռավարակներին:

«Ռոբոտներ, մարդիկ եւ սեքս-տուրիզմ» վերնագրով հոդվածի ներքո, որը հրապարակվել է «Futures» ամսագրում, նրանք սեքս-ակումբի կաղապար են ներկայացնում, որն անվանում են  «Yub-Yum», եւ այն տեղադրում են Ամստերդամում:

Սպասարկումն ընդգրկում է ամեն ինչ (էրոտիկ մերսումից,  ծնկների վրա մերկապարից սկսած մինչեւ սրահում մերկ սեքս-ռումբերի հետ հարաբերվելը, եւ այդ ամենը զբոսաշրջիկ-սիրողի համար կարժենա (կամ «սիրեկանի») մոտավորապես 10 հազար եվրո:

Yub-yum-ը կառաջարկի քրմերի եւ սիրո քրմուհիների մի ամբողջ բանակ, որոնք կներկայացնեն ամենատարբեր էթնոսները, կցուցադրեն մարմնի տարբեր մասերը:

Ապագայի մարմնավաճառները կպատրաստվեն հակամանրէաբանական  մանրաթելից եւ ամբողջովին կմաքրվեն կենդանի մարդու ցանկացած արտանետումից, որը լիովին բացառում է  հաճախորդից հաճախորդ  սեռական վարակների փոխանցումը, հայտնում է «Տուրպրոմը»:

Իդեպ, նորզելանդական գիտնականները հոգացել են ոչ միայն մարմնի, այլեւ հոգու մասին: Քանի որ  իրական մարդու հետ ոչ մի կապ չի եղել, ապա խղճի խայթ զգալու կարիք էլ չի լինի, եւ ոչ մի դավաճանության մասին խոսք չի կարող լինել: / News.am /

You might also like