«Տարվա սելֆին»՝ Ավստրալիայի լողափում

Շվեդիայի բնակիչ Դեննիս Կարլսսոնը արել է «տարվա սելֆին»՝ շնորհիվ կենգուրուի։ 26-ամյա զբոսաշրջիկը զբոսնել է ավստրալիական լողափում և մի պահ նկատել, որ կենգուրուն փորփրում է իր ուսապարկը, որը նա թողել էր ափին։ Շվեդը կենդանուց խլել է իր իրերը, այդ թվում՝ գազարները, որոնք նա գնել էր ճաշելու համար։

keng-pic510-510x340-72059
Կարլսսոնը  նկատել է, որ կենգուրուն ընկերասեր է թվում և որոշել նրա հետ լուսանկարվել։ Ստացված լուսանկարը դարձել է  «վիրուսային» Շվեդիայում և ճանաչվել «տարվա սելֆի»։ Լուսանկարում տպավորություն է ստեղծվում, որ ոչ թե մարդն է կերակրում կենդանուն, այլ կենդանին՝ մարդուն։
Կարլսսոնը հայտարարել է, որ ուրախ կլիներ, եթե իր լուսանկարը հաղթեր  սելֆիների որևէ պաշտոնական մրցույթում։ «Հուսով եմ, որ մրցանակը կլինի գազարը»,–կատակել է նա։

You might also like